Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ պատրաստ է ցամաքային գործողություն սկսել Սիրիայում![]() 5 փետրվարի 2016 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայի զինված ուժերը պատրաստ են մասնակցել ցամաքային գործողությանը Սիրիայում: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել թագավորության պաշտպանության նախարարի խորհրդական, Եմենի կառավարությանն աջակցող «արաբական կոալիցիայի» ներկայացուցիչ գեներալ Ահմեդ Ասիրին: «Սաուդյան Արաբիան պատրաստ է մասնակցել ցամաքային գործողությանը Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմում»,-մեջբերում է նրա խոսքը Al Arabiya հեռուստաալիքը: Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ խոսքը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի մասին է: Ավելի վաղ թագավորության ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը բազմիցս էր նշել, որ Էր Ռիադը երբեք չի բացառել Սիրիայում ճգնաժամի ռազմական հանգուցալուծման հնարավորությունը: Սաուդյան Արաբիայի հայտարարությունը հնչել է Ժնևում ՄԱԿ հովանու ներքո մեկնարկած միջսիրիական բանակցությունների կասեցման հաջորդ օրը: ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի գծով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ բանակցությունները կշարունակվեն Ժնևում փետրվարի 25-ին: Մինչդեռ ԱՄՆ Պետդեպը բանակցությունների հետաձգումը կապել է ռուսական օդուժի հարվածների հետ Սիրիայում: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին, հայտարարել է, որ ռուսական օդուժի հարվածները Հալեպի մերձակայքում գրեթե բացառապես ուղղված են սիրիական ընդդիմության դեմ: Մինչդեռ The Guardian-ին հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիան, հավանաբար, գործողությունները համակարգելու է Թուրքիայի հետ: Ինչպես նշել է պարբերականը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան մի քանի շաբաթ առաջ հատուկ մարմին են ստեղծել, որը զբաղվելու է ռազմական գործողությունների համակարգմամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |