12 հունվարի 2007 - 14:31 AMT
Կալիֆորնիայում «Հայկական քաղաք» է կառուցվում
Սանտա Կլարայում (Կալիֆորնիա) մտադիր են կառուցել նոր Հայկական քաղաք (Armenian town): 10 ակր տարածքի վրա արդեն կառուցվում է ապագա քաղաքի առաջին շենքը: Քաղաքում կբացվի Ֆրեզնոի բողոքարկման մարզային դատարանի նոր գրասենյակը, ինչպես նաեւ գործարար եւ մշակութային կենտրոններ: Քաղաքը կկառուցվի այն տարածքում, որտեղ բնակվել են առաջին հայ գաղթականները` հին տներից մի քանիսը կպահպանվեն նոր քաղաքի շինարարության ժամանակ: Նախագծի կողմնակիցների խոսքերով, Հայկական եկեղեցու շուրջ կառուցված քաղաքը կամուրջ կհանդիսանա անցյալի եւ ապագայի միջեւ, եւ կարող է դառնալ առեւտրային եւ մշակութային կենտրոն, հաղորդում է ABC հեռուստաալիքը: