Ադրբեջանում ձերբակալված Բագիրզադեն հայտարարել է իրեն խոշտանգումների ենթարկելու մասին 6 փետրվարի 2016 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական Նարդարանում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո ձերբակալված աստվածաբան Թալե Բագիրզադեն բողոք էր ներկայացրել իր դեմ խոշտանգումների կիրառման և ձայնի իրավունքի խախտման մասին: Բողոքը քննվել է փետրվարի 5-ին Բաքվի Նասիմինյան շրջանային դատարանում, հայտնում է contact.az-ը: Բագիրզադեն և նրա մոտ 10 կողմնակիցներին, որոնք ձերբակալվել են Նարդարանում հատուկ գործողության արդյունքում, մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու փորձի և բազում այլ ծանր հանցագործությունների մեջ: Բագիրզադեն բողոք է ներկայացրել պաշտպանության իրավունքի խախտման վերաբերյալ, քանի որ կալանավորումից հետո երկար ժամանակ նրան փաստաբան չեն տրամադրել, պահել են ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում և կտտանքների են ենթարկել: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ջավադ Ջավադովը: Բողոքը ներկայացվել էր դեկտեմբերի ավարտին, քննությունը մի քանի անգամ հետաձգվել էր և կայացավ փետրվարի 5-ին: Բագիրզադեն ելույթ է ունեցեկ դատարանում և հայտարարել, որ խոշտանգումների է ենթարկվել: Դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 9-ին: Ըստ փաստաբանի, թեև հունվարին Բագիրզադեն ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից տեղափոխել է մեկուսարան, սակայն նրան նախկինի պես թույլ չեն տալիս հեռաձայնել հարազատներին, տեղեկություններ չեն տրամադրում նրանց մասին, նա զրկված է նաև ծանրոց ստանալու հնարավորությունից: Իրավապահ մարմինները ոչ մի մեկնաբանություն չեն տալիս: Նոյեմբերի 26-ին ադրբեջանական ոստիկանությունը գործողություն է իրականացրել Բաքվի մերձակա Նարդարան ավանում՝ նամազի ժամանակ ձերբակալելով աստվածաբան Թալե Բագիրզադեին: Բագիրզադեի ձերբակալությունը դժգոհություն է առաջացրել ավանի բնակիչների շրջանում, որը վերաճել է ոստիկանության հետ բախումների: Բախումները վերածվել են փոխհրաձգության ինքնաձիգների կիրառմամբ՝ սպանվել է 8 մարդ, որից 4-ը՝ ոստիկան: Նարդարանը Բաքվին մերձակա ավան է՝ քաղաքի կենտրոնից 25 կմ հեռավորության վրա է: Այստեղ ապրում են կրոնավոր շիա մահմեդականները: Ադրբեջանի իշխանությունների և նարդարանցիների միջև պարբերաբար խնդիրներ են առաջնում: Թալե Բագիրզադեն ձերբակալվել էր նաև 2013-ին՝ թմրանյութեր պահելու մեղադրանքով, նրա ձերբակալությունն այն ժամանակ էլ բախումների պատճառ դարձավ ոստիկանների և բնակիչների միջև: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար |