Սիրիայի բանակն ազատագրել է Լաթաքիայի Բաշուրան. Թուրքական սահմանից 8 կմ հեռավորությամբ է![]() 8 փետրվարի 2016 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիա նահանգի հյուսիսում գտնվող Էլ Բաշուրա բնակավայրը։ Սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ սիրիական բանակն այնտեղից դուրս է մղել ահաբեկչական խմբավորումներին, որոնք փախուստի են դիմել դեպի թուրքական սահման։ «Էլ Բաշուրան անվտանգ շրջան է հայտարարվել այն բանից հետո, երբ սակրավորները վնասազերծել են տեղադրված ականները»,- հայտարարել են բանակային հրամանատարության ներկայացուցիչները, գրում է Tert.am-ը։ SANA-ի փոխանցմամբ՝ սիրիական զորքը գտնվում է Լաթաքիայի հյուսիսում՝ թուրքական սահմանից 8 կմ հեռավորությամբ։ Այդ շրջանում կառավարական զորքի դեմ պայքարում են «Ջաբհաթ ան-Նուսրա» և «Ախրար աշ-Շամ» ծայրահեղական խմբավորումները, որոնց շարքերում շատ են վարձկանները, ինչպես նաև «Սուլթան Աբդուլ Համիդի ջոկատը», որի անդամները հիմնականում էթնիկ թուրքմեններ են։ Սիրիական բանակը շարունակում է հարձակումը Հալեպի հյուսիսում ու արևելքում՝ ընդլայնելով երկրի հյուսիսային մայրաքաղաքի ու թուրքական սահմանի միջև իր վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Փետրվարի 6-ին կառավարական ուժերը հաջողության են հասել Ռաբիա շրջանում։ Նրանք վերադարձրել են ռազմավարական բարձունք համարվող շրջան ու Ալիա բնակավայրը։ Բանակը փետրվարի 3-ին ազատագրել է Հալեպի հյուսիսիային շրջանում գտնվող Նըպպոլ և Ալ Զահրաա ավանները, որոնք ավելի քան 3 տարի շրջափակված էին ահաբեկչական խմբավորումների կողմից: Բացվել է Ազեզեն-Հալեպ ճանապարհը: Ահաբեկիչները փախուստի են դիմել դեպի թուրքական սահման: Փետրվարի 3-ին նաև հայտնի է դարձել, որ Սիրիայի բանակը աշխարհազորայինների աջակցությամբ մեկուսացրել է գլխավոր ուղիները Հալեպի հյուսիսում, որոնք ահաբեկիչներին կապում էին Թուրքիայի հետ: Բանակը հունվարի 25-ին Դարաա նահանգում զինյալներից ազատագրել է ռազմավարական նշանակություն ունեցող Շեյխ-Միսքին քաղաքը: Նույն օրը Սիրիայի կառավարական զորքերը հսկողություն են հաստատել Լաթաքիայի Ար Ռաբիա քաղաքում: Գրոհին մասնակցել են նաև ռուս սպաներ, ռուսական օդուժի աջակցությամբ: Դա Բաշար Ասադին սատարող ուժերի համար ելք է բացել մինչև Թուրքիայի սահման: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի շրջանի մի քանի գյուղ, այդ թվում նաև հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակիչները հեռացել են 4 տարի առաջ՝ զինյալ ահաբեկչական խմբավորումների ներխուժելու պատճառով: Սիրիայի բանակը հունվարի 12-ին իր հսկողության տակ է առել Լաթաքիայի մոտ գտնվող Սալմա գյուղական ավանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |