ՌԴ-ում ձերբակալել են ԻՊ անդամների, որոնք ահաբեկչություններ էին ծրագրում Մոսկվայում և Պետերբուրգում 8 փետրվարի 2016 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Եկատերինբուրգում ձերբակալվել է «Իսլամական պետության» 7 անդամ, որոնք մտադիր էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Մոսկվայում, Պետերբուրգում և Սվերդլովսկի մարզում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն: «ՌԴ ԱԴԾ-ն փետրվարի 7-ին Եկատերինբուրգում ձերբակալել է ԻՊ անդամներից բաղկացած ավազակախմբի 7 անդամի, որոնք մտադիր էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Մոսկվայում, Պետերբուրգում և Սվերդլովսկի մարզում ինքնաշեն պայթուցիկ սարքերի միջոցով»,-ասվում է ԱԴԾ հայտարարության մեջ: Ըստ ԱԴԾ տվյալների, խումբը ղեկավարում էր Թուրքիայից ժամանած ԻՊ անդամը: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է պայթուցիկ սարքերի պատրաստման լաբորատորիա: Պարզվել է, որ դիվերսիոն-ահաբեկչական գործություններ իրականցնելուց հետո , խումբը մտադիր էր մեկնել Սիրիա` մասնակցելու մարտական գործողություններին ԻՊ շարքերում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 205 հոդվածով` «Ահաբեկչական գործողություն» և 222 հոդվածով` «Զենքի ապօրինի շրջանառություն», նաև 222.1 հոդվածով` «Պայթուցիկ նյութերի ապօրինի պահում»: Քննությունը պարզելու է ձերբակալվածների հանցավոր կապերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |