Թուրքիան Ադրբեջանի պատանդի դերում է հայտնվել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշման հարցում13 հունվարի 2007 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ Երեւանում անցնող «Հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» խորագրով խորհրդաժողովում քննարկվում են տնտեսական հարցեր, նկատվում է շատ հստակ քաղաքական ենթատեքստ: Այդ մասին լրագրողներին է հայտարարել «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Ստացվում է, որ Թուրքիայի հետ սահմանը Հայաստանն է փակել եւ հենց նա պետք է հրաժարվի իր արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից ի օգուտ ինչ-որ տնտեսական շահերի»,-նշել է Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, «հայ-թուրքական սահմանի բացմանն ավելի շատ կողմ են Արեւմտյան Հայաստանի (Արեւելյան Անատոլիայի) բնակիչները, քան պաշտոնական Անկարան»: «Թուրքիայի հասարակական կարծիքը շատ թույլ է եւ չի կարող ազդեցություն ունենալ երկրի արտաքին քաղաքականության վրա: Այլ բան է այն գավառը, որի համար շահավետ է սահմանների բացումը: Տվյալ դեպքում Թուրքիան Ադրբեջանի պատանդի դերում է հայտնվել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշման հարցում: Պետք չէ մոռանալ, որ այդ խորհրդաժողովը, չնայած կազմակերպիչների հայտարարություններին, շատ հստակ քաղաքական նպատակ է հետապնդում` ստիպել Հայաստանին միակողմանի կարգով բացել սահմանը»,-ընդգծել է Մանոյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |