Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է «պաշտպանել Հալեպը»

Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է «պաշտպանել Հալեպը»

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է «պաշտպանել սիրիական Հալեպը»` դա անվանելով «պատմական պարտքի վերադարձ»:

Փետրվարի 4-ին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ «կան լուրջ հիմքեր կասկածելու, որ Թուրքիան պատրաստվում է ռազմական ներխուժման Սիրիայի տարածք»` նշելով ճշգրիտ հրետակոծությունները Լաթաքիայում, ինչպես նաև թուրքական տարածքում ՌԴ-ին դիտորդական թռիչքի իրականացման մերժումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծիծաղելի անվանեց այդ պնդումները

«Մենք կվերադարձնենք մեր պատմական պարտքը: Ժամանակին Հալեպի մեր եղբայրները պաշտպանել են մեր քաղաքները` Շանլիուրֆան, Գազիանտեփը, Ղահրամանմարաշը, այժմ մենք կպաշտպանենք հերոսական Հալեպը: Նրա պաշտպանների թիկունքին ամբողջ Թուրքիան է կանգնած»,-հայտարարել է Դավութօղլուն` ելույթ ունենալով իր գլխավորած Արդարության և զարգացման կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում:

Անցած շաբաթ սիրիացի զինվորականները մեկուսացրեցին ահաբեկիչների մատակարարման ուղիները Հալեպ գավառի հյուսիսում, որոնք կապում էին նրանց Թուրքիայի հետ:

Դավութօղլուն կրկին մեղադրել է ՌԴ օդուժը «խաղաղ բնակչության ռմբակոծության» մեջ, նա հավելել է, որ եթե այդպես շարունակվի Թուրքիա կարող է ևս 70 հազար փախստական գալ:

Ավելի վաղ Դավութօղլուն արդեն հայտարարել էր, որ Ռուսաստանը «հանցավոր գործողություններ» է կատարում Սիրիայի տարածքում: Դավութօղլուն ասել էր, որ «Թուրքիան իրավունք ունի ցանկացած միջոց ձեռնարկելու սեփական անվտանգությունն ապահովելու համար»` հավելելով, որ նման հայտարարություններով Մոսկվան փորձում է «ուշադրությունը շեղել սեփական հանցագոր գործողություններից» Սիրիայում:

Հունվարի վերջում հայտնի դարձավ, որ Թուրքիան բանակի մեխանիզացված ստորաբաժանումներ է մտցրել Սիրիայի տարածք, որոնք բետոնե պատեր են կառուցում և խրամատներ են փորում` շարունակելով աջակցությունն ահաբեկիչներին: Հայտնի է նաև, որ Անկարան օգնում է օտարերկրացի գրոհայիններին հասնել Սիրիա, «ապաստան է տալիս նրան և բուժօգնություն տրամադրում Թուրքիայի տարածքում, որտեղ ահաբեկիչների նախապատրաստման հատուկ ճամբարներ կան»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---