Փետրվարի 10-14-ին տեղումներ չեն լինելու. Ջերմաստիճանը կբարձրանա10 փետրվարի 2016 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում փետրվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Երևանում փետրվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը փետրվարի 10-ինլրագրողներին տեղեկացրել է, որ առաջիկա 5 օրվա ընթացքում հանրապետության տարածքը հիմնականում կգտնվի կայուն անտիցիկլոնի ազդեցության գոտում, բացառությամբ փետրվարի 14-ին, երբ կնկատվի ամպամածության խտացում, առանձին հատվածներում սպասվում են թույլ տեղումներ: Նրա խոսքով՝ օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ին ու 11-ին էական փոփոխություններ չի կրի: Սակայն սկսած փետրվարի 12-ից հարավ-արևմուտքից հանրապետության տարածք կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, որոնց ազդեցությունը կպահպանվի մինչև փետրվարի 15-ը ներառյալ, գրում է Tert.am-ը: Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ից մինչև 15-ը և՛ գիշերը, և՛ ցերեկը կբարձրանա 6-8 աստիճանով: Արդյունքում, ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Տավուշի և Սյունիքի հովտային հատվածներում, մասնավորապես Իջևան, Բագրատաշեն, Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքներում փետրվարի 15-ին օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +15…+18, Արարատյան դաշտում և Երևանում՝ +10…+12 աստիճանի: Երևանի փետրվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.40C (1979 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.00C (1972 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.90C Կարդացեք նաև՝ Ճանապարհները հիմնականում անցանելի են. Ստեփանծմինդա-Լարսը բաց է մարդատարների համար Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը |