Հայոց ցեղասպանության մասին օրենք. ԱՄՆ հրեաները Թուրքիային կոչ են անում «ակտիվանալ»

PanARMENIAN.Net - ԱՄՆ հրեական լոբբիի առաջնորդներից մեկը դիմել է Թուրքիային, հայտարարելով, որ «եթե Անկարան որեւէ քայլ չձեռնարկի, ապա Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը կընդունվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից, չնայած այն արգելափակելու մեր բոլոր ջանքերին», գրում է Turkish Daily News-ը: Նրա խոսքերով, ո'չ հրեական լոբբին, ո'չ ԱՄՆ նախագահը չեն կարողանա խոչընդոտել այս օրինագծի ընդունմանը: Ներկա քաղաքական իրավիճակը ԱՄՆ-ում Թուրքիայի դեմ է շրջվել «այն աստիճան, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հանդես եկավ հայտարարությամբ, որ օրինագիծն ընդունելու շանսերը շատ մեծ են: Հրեական լոբբին, որին միշտ հաջողվել է արգելափակել Հայոց ցեղասպանության մասին օրենքի ընդունումը, Թուրքիայի արտգործնախարարությանը կոչ է արել «որեւէ քայլ ձեռնարկել կամ հակառակ դեպքում պատրաստ լինել հետեւանքներին»:



Ինչպես գրում է հոդվածի հեղինակը, ստեղծված իրավիճակը փոխելու երեք ուղի գոյություն ունի: «Մի խումբ դիվանագետներ քննադատել են Թուրքիայի քաղաքականությունը այն պնդումների առումով, որ «արդնե ոչինչ հնարավոր չէ փոխել»: Հրեական լոբբիի որոշ ներկայացուցիչներ հավատում են, որ դեռ ուշ չէ: Նրանք գտնում են, որ եթե Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատի եւ բացի Հայաստանի հետ սահմանը, իրավիճակը կարող է լավանալ: Նրանք արդեն տվյալ տարբերակը առաջարկել են Թուրքիայի ԱԳՆ-ին: Եւս մեկ խումբ հայտարարում է, որ քանի որ աշխարհի երկրների խորհդարանների մեծ մասը արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ-ն վերջիվերջո կմիանա դրանց թվին»,- նշվում է հոդվածում: Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, մեկնաբանելով իրադրությունը, հայտարարել է. «Չնայած ԱՄՆ-ում ստեղծված հակաթուրքական մթնոլորտին, դեռ ուշ չէորոշ դեմոկրատների եւ հանրապետականների մեր կողմը գրավել»: Նրա խոսքերով, նա նույնիսկ չի պատկերացնում` ինչ կլինի, «եթե թուրք-ամերիկյան հարաբերությունները հետագայում եւս «վնասվեն» հայկական օրինագծի կողմից, առավել եւս իրանական հարցով տարաձայնություններից հետո»: Ամերիկացի դիվանագետները եւս բաժանում են այս անհանգստությունները: Այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը «արդեն մղձավանջի է վերածվել ԱՄՆ-ի հրեական լոբբիի համար»: «Միակ հույսը կայանում է նրանում, որ Թուրքիան կբացի Հայաստանի սահմանը: Չնայած որ թվում է` Թուրքիայի ԱԳՆ-ն գործուն քաղաքականություն է վարում, այն դժվար թե որեւէ արդյունքների հանգեցնի, քանի որ 2007 թվականը Թուրքիայում համաժողովրդավարական ընտրությունների տարի է: Ամեն դեպքում, 2007 թվականը հղի է ճգնաժամով, որը կմթագնեցնի թե նախագահական եւ թե համաժողովրդական ընտրությունները: Եւ հրեական լոբբին արդեն վախեցնում է Թուրքիայի ԱԳՆ-ին այդ դեռ չծնված երեխայով»,- նշվում է հրապարակման մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---