«Գրոզնի Ավիա»-ն թռիչքներ կիրականացնի Կուրսկից և Վորոնեժից դեպի Երևան10 փետրվարի 2016 - 15:41 AMT PanARMENIAN.Net - «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը մտադիր է կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Երևան Կուրսկից և Վորոնեժից: Այդ մասին ԶԼՄ-ներին է հայտնել ավիաընկերության գլխավոր գործակալ Միխաիլ Զուևը: Կուրսկ-Երևան առաջին չվերթն ավիաընկերությունը մտադիր է իրականացնել 2016-ի մարտի 18-ին: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ: Տոմսերի գների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան: Տեղական իշխանությունները ևս դեռևս դեպի Երևան թռիչքների մասին չեն հայտարարել, հայտնում է 46tv-ն: Մարտին Վորոնեժի օդանավակայանից կանոնավոր չվերթ կգործի նաև Վորոնեժ-Երևան երթուղով: Ավիափոխադրողը նույն «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունն է: Առաջին թռիչքը կկայանա մարտի 17-ին: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ, Վորոնեժից` հինգշաբթի օրերը: Վորոնեժից Երևան թռիչքներ իրականացնելու լիցենզիա «Գրոզնի Ավիան» ստացել է 2014-ին: Վորոնեժից թռիչքները կիրականացվեն Յակ-42 Դ ինքնաթիռով, հայտնում է 36on-ը: «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը ստեղծվել է ՌԴ Չեչնիայի հանրապետության ղեկավարության կողմից ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային շրջանի սպասարկման նպատակով: Ավիաընկերությունը կատարում է մի շարք տարածաշրջանային և միջազգային չվերթներ: «Գրոզնի Ավիան» նաև Ղրիմի պաշտոնական ավիափոխադրողն է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին |