Էրդողանը «կեղծավոր է» համարում փախստականների համար սահմանը բացելու ՄԱԿ հորդորը11 փետրվարի 2016 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անկեղծ չի համարում սիրիացի փախստականների համար սահմանը բացելու վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից Թուրքիային հասցեագրված կոչերը: Փոխարենը նա համարում է, որ պետք է ազդել Ռուսաստանի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա` այդ երկրում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Փախստականների հոսքի գլխավոր պատճառը Ռուսաստանի գրոհներն ու Ասադի ռեժիմի հարձակումներն են խաղաղ բնակչության վրա: ՄԱԿ-ը այդ հարձակումների համար պատասխանատուների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն մեզ է կոչ անում բացել դռները փախստականների առջև: Դա անկեղծ չէ: ՄԱԿ-ը որքա՞ն փող է տվել է Թուրքիային աջակցելու համար, որը փախստականներին ընդունելու համար 10 մլրդ դոլար է ծախսել: Ընդամենը 455 մլն դոլար: Ամոթ է»,-հայտարարել է Էրդողանն Անկարայում` երիտասարդ գործարարների առջև ելույթում: Ավելի վաղ ՄԱԿ փախստականների գծով վարչության գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Ուիլյամ Սփինդլերը պահանջել էր Թուրքիայյից բացել սահմանը Սիրիայից եկող բոլոր քաղաքացիական անձանց համար, որոնք միջազգային պաշտպանության կարիք ունեն: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: 2011-ի մարտին Սիրիայում հակամարտության մեկնարկից մինչ օրս զոհվել է 260 հազար մարդ, 4,6 մլն. մարդ հարկադրված է եղել լքել Սիրիան` դառնալով փախստական, երկրի ներսում 13,5 մլն մարդու շտապ հումանիտար օգնություն է անհրաժեշտ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյանն Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |