Թուրքիայի եւ ԵՄ բանակցությունները պետք է շարունակվեն, գտնում է Եվրահանձնաժողովի ղեկավարը

PanARMENIAN.Net - Թուրքիայի եւ ԵՄ բանակցությունները պետք է շարունակվեն, անկախ այն բանից, որ դրանք սառեցվեցին 2006 թվականի դեկտեմբերին: Այդ մասին հայտարարել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարրոզոն եւ Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդին: Ըստ Բարրոզոի, ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու համար Անկարան պետք է կատարի բոլոր պահանջները եւ համապատասխանի Եվրամիության չափանիշներին: Պրոդին նաեւ նշել է, որ Իտալիայի դիրքորոշումը «համընկնում է» Եվրահանձնաժողովի դիրքորոշման հետ, հաղորդում է The Associated Press-ը:



Հիշեցնենք, որ բանակցությունները Թուրքիայի եւ ԵՄ միջեւ սառեցված են 35 կետերից 8-ի մասով, քանի որ Անկարան հրաժարվում է իր նավահանգիստներն ու օդակայանները բացել Կիպրոսի համար: Թուրքիան համաձայն չէ այն բանին, որ կիպրոսցի հույները ճանաչում են ամբողջ կղզին «Կիպրոս» անվամբ, եւ ճանաչում է միայն կղզու հյուսիսային մասը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---