Ադրբեջանական նավթը 4%-ով էժանացել է12 փետրվարի 2016 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական նավթը փետրվարի 12-ին էժանացել է մոտ 4%-ով: Սուպսով, Բաթումով ու Ջեյհանով փոխադրվող նավթի գինը ընկել է 1.16 ԱՄՆ դոլարով, ինչը մոտ 3.6%-ի անկում է, Haqqin.az-ին հղումով գրում է Tert.am-ը: Ներկայում Azeri LT CIF ապրանքանիշի նավթի գինը $31.45 է մեկ բարելի դիմաց: Հունվարի վեջին Standard & Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը ազգային արժույթով և արտարժույթով Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշներն իջեցրել է՝ «BBB-»-ից (ներդրումային մակարդակի վերջին աստիճանից)՝ BB+ «աղբային» մակարդակ: Դա տեղի է ունեցել նավթի գների անկման ֆոնին: Գործակալությունից հայտնել են, որ իրենց գնահատականով Ադրբեջանի կառավարությունը բյուջեի դեֆիցիտ է գրանցելու մինչև 2018-ի ավարտը: Նավթի գների անկումը ծանր կացություն է ստեծղել Ադրբեջանի տնտեսության ոլորտում: Նավթի գնանկումը համաշխարհային շուկայում անհրաժեշտություն է դարձնում տնտեսական ծրագրերի վերանայումն այդ երկրում: Moody's միջազգային վարկանիշային գործակալությունն արդեն վերանայել է ադրբեջանական 6 առաջատար բանկերի վարկանիշները` դեպի բացասական: Ըստ գործակալության հրապարակած հաղորդագրության` վերանայվել են VTB (Ադրբեջան), Bank of Baku, UniBank, XALQ BANK, Bank Respublika, Kapital Bank բանկերի վարկանիշները: 2015թ-ին ընդհանուր առմամբ Ադրբեջանի միջազգային պահուստները կրճատվել են 63%-ով՝ 13.7 մլրդ դոլարից հասնելով 5 մլրդի: Պահուստները շեշտակի անկումը պայմանավորված է մանաթի փոխարժեքը կայուն պահելուն միտված ԿԲ-ի քաղաքականությամբ: 2015-ի տվյալներով Ադրբեջանի կառավարությունը 350 մլն մանաթով կրճատել է սոցիալական նախագծերի ֆինանսավորումը: Տարեսկզբին Ադրբեջանում նախորդ տարվա մեկնարկի համեմատ արդեն ավելի քան 25 000 աշխատատեղ է փակվել շինարարության ոլորտում: Ադրբեջանի տնտեսության մեջ ոչ նավթային հատվածն ընդամենը 2,3% է կազմում: Դա նշանակում է, որ մանաթի սրընթաց արժեզրկումից հետո տարիներ կպահանջվեն, որպեսզի Ադրբեջանը կարողանա համաշխարհային շուկա արտահանել ոչ նավթային սեկտորի ապրանքներ: Ուստի երկրում մեծ է լինելու ներմուծվող ապրանքների պահանջարկը, իսկ դա գործունեության լայն դաշտ է ստեղծում մաքսանենգների և ընդհատակյա առևտրի համար, գրում է պարբերականը: Կարդացեք նաև՝ ԶԼՄ. Fitch-ը մտադիր է վերանայել Ադրբեջանի վարկային վարկանիշը Բաքուն վարկեր չի ստանա. Միջազգային ֆինանսական կառույցների հետ համաձայնություն չկա Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |