Այսօր Հայոց ցեղասպանության մասին Screamers կինոնկարը կցուցադրվի ԱՄՆ Կոնգրեսում17 հունվարի 2007 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Այսօր Screamers վավերագրական կինոնկարը, որը պատմում է «System Of A Down» խմբի քարոզարշավի մասին` ի աջակցություն Հայոց ցեղասպանության ճանաչման, կցուցադրվի ամերիկացի կոնգրեսականներին Կապիտոլիումում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Ֆիլմի ռեժիսոր Կարլա Կարապետյանի խոսքերով, այս ժապավենը բոլոր ցեղասպանությունների մասին է. Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, Կամբոջայի, Բոսնիայի, Կոսովոյի, Ռուանդայի, Իրաքում քրդերի ցեղասպանության եւ Դարֆուրի ահաբեկչության մասին: «Ադոլֆ Հիտլերն օգտագործել է Հայոց ցեղասպանությունը Հոլոքոստի արդարացման համար: Նրա խոսքերը. «Ո՞վ է այսօր հիշում Հայոց ցեղասպանության մասին», գրված են Հոլոքոստի թանգարանի պատին ԱՄՆ-ում: Այս խոսքերը մեզ բոլորիս հիշեցնում են, որ վերջնականապես պետք է վերջ դնել ցեղասպանությանը»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Screamers ֆիլմը նաեւ կցուցադրվի Կալիֆորնիայի հրեական համայնքին հունվարի 22-ին, իսկ համազգային ցուցադրությունն սկսվելու է ԱՄՆ-ում հունվարի 26-ին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |