Շախմատիստ Կարեն Գրիգորյանը «Խազարի գավաթ»-ում 4-րդն է 5 տուրից հետո![]() 15 փետրվարի 2016 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Իրանում շարունակվում է շախմատի «Խազարի գավաթ 2016» միջազգային մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչներից գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 5 տուրից հետո կորցրել է ընդամենը մեկ միավոր և ուժեղագույնների մրցաշարում ընթանում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը 3,5 միավորով զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը, գրում է Aravot.am-ը: Խազարի գավաթի «A» խմբում հայտավորված է 14 երկրի 77 շախմատիստ: Կարեն Հակոբի Գրիգորյանը ծնվել է 1995-ի փետրվարի 25, Երևանում: Հայ շախմատիստ, գրոսմայստեր է (2013): Հայաստանի 2015-ի չեմպիոն, ՀՀ հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնության փոխչեմպիոն (2015)։ Մի քանի անգամ Հայաստանը ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնություններում։ Եվրոպայի պատանեկան առաջնությունների եռակի մրցանակակիր է. -արծաթե մեդալ` 2010, Բաթում, Վրաստան, մինչև 16 տարեկաններ -բրոնզե մեդալ` 2007, Շիբենիկ, Խորվաթիա, մինչև 12 տարեկաններ -բրոնզե մեդալ` 2008, Հերցեգ Նովի, Չեռնոգորիա, մինչև 14 տարեկաններ Մինչև 16 տարեկանների օլիմպիադաների քառակի մեդալակիր է. -թիմային և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ` 2010 -թիմային արծաթե և անհատական (1-ին խաղատախտակ) ոսկե մեդալներ` 2011 -2014-ին Լեհաստանի Կատովիցե քաղաքում դարձել է ուսանողների աշխարհի փոխչեմպիոն։ 2015-ի նոյեմբերին հասել է իր անհատական վարկանիշի գագաթնակետին` 2616։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |