ԶԼՄ-ներ. ԻՊ-ի մոտ խորհրդային արտադրության ՀՕՊ համակարգեր են հայտնվել![]() 16 փետրվարի 2016 - 10:53 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները, հնարավոր է, խորհրդային արտադրության հակաօդային պաշտպանության համակարգեր են ձեռք բերել, ինչի մասին հայտնում են մի շարք ամերիկյան լրատվամիջացներ` վկայակոչելով Պենտագոնը ներկայացնող պաշտոնյաների։ Մասնավորապես՝ Washington Free Beacon-ը գրում է, որ իսլամիստ գրոհայինների մոտ է հայտնվել «Կուբ» տեսակի մի քանի զենիթահրթիռային համակարգ, որոնք ահաբեկիչները գրավել են Դեյր էզ Զոր քաղաքից ոչ հեռու գտնվող հատվածում: Հայտնի է, որ իսլամիստների տրամադրության տակ ընդհանուր առմամբ կա 4 հակահրթիռային և 2 ինքնագնաց համակարգ։ Սակայն աղբյուրը չի մանրամասնում, թե արդյոք իսլամիստներն ունեն հրթիռների արձակման համար անհրաժեշտ ռադարներն ու մյուս սարքավորումները, գրում է Tert.am-ը: Պարբերականը հավելում է, թե ռուսական կողմը մտադիր է եղել վերացնել հակահրթիռային համակարգերը, որպեսզի դրանք չհայտնվեն ԻՊ-ի ձեռքում, սակայն դա նրանց չի հաջողվել։ Նշվում է, որ ահաբեկիչները չեն կարողանա օգտագործել հակահրթիռային համակարգերը ոչ միայն սարքավորումների բացակայության, այլև` համապատասխան գիտելիքներ չունենալու պատճառով։ «Իսլամական պետության» գրոհայիններին հաջողվել է քիմիական զենք ստեղծել ու տեղակայել Մերձավոր Արևելքում, փետրվարին հայտնել է Independent-ը ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի վրա հղումով: Ըստ Քլեփերի, ահաբեկչական խմբավորումը իպրիտ է կիրառել Սիրիայում և Իրաքում: Ըստ ամերիկյան հետախուզության տվյալների, իպրիտն օգտագործվում է փոշու տեսքով, որն ավելացվում է պայթուցիկ նյութերի մեջ: Քիմիական մանանեխի գազն արգելված քիմզենք է ու կարող է մաշկի թարախապալարներ առաջացնել, ինչպես նաև կուրություն ու շնչառական խնդիրներ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետությունն» առանձին ստորաբաժանում է ստեղծել, որն ակտիվորեն զբաղվում է քիմիական զենքի մշակմամբ, հետազոտություններ և փորձեր է անցկացնում Իրաքի, Սիրիայի և այլ երկրների գիտնականների ներգրավմամբ: 2015-ի ԻՊ-ն Իրաքում գրավեց քիմիական զենքի արտադրության «Ալ Մուտանա» գործարանը, որտեղ Սադդամի ռեժիմը 1980-ականներին մեծ քանակությամբ թունավոր գազ էր արտադրում, այդ թվում զարին: Ըստ ԿՀՎ տվյալների, Պարսից ծոցում առաջին պատերազմից հետո 1991 թ. գործարանը դադարեցրեց քիմզենքի արտադրությունը, սակայն պահեստներում դեռ բավարար քանակով թունաքիմիկատներ են պահվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |