Էր Ռիադը հայտարարել է Սիրիայի ընդդիմությանը հզոր զենք մատակարարելու պատրաստակամության մասին

Էր Ռիադը հայտարարել է Սիրիայի ընդդիմությանը հզոր զենք մատակարարելու պատրաստակամության մասին

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան կարող է խոշոր տրամաչափի և բարձր արդյունավետության զենք մատակարարել Սիրիայի չափավոր ընդդիմությանը: Այդ մասին փետրվարի 16-ին հայտարարել է ՊՆ խորհրդական Ահմեդ Ասիրին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Ասիրիի, Սաուդյան Արաբիան մյուս երկրների հետ մեկտեղ, որոնք սատարում են Սիրիայի ընդդիմության չափավոր խմբավորումներին, օգնություն են ցուցաբերում Էր Ռիադում կառավարման միասնական կենտրոնի միջոցով: «Եթե հիմա որոշում կայացվի առաքվող զենքի որակական փոփոխության մասին, մենք կքննարկենք դա այն երկրների հետ, որոնք սատարում են Սիրիայի չափավոր ընդդիմությանը»,-հայտարարել է սաուդացի պաշտոնյան: Նա նաև հայտարարել է, որ թագավորությունը որոշել է հետագայում ևս աջակցել Սիրիայի ընդդիմությանը, քանի դեռ «Սիրիայի ժողովուրդը չի ստացել իր իրավունքները»:

Ավելի վաղ Էր Ռիադը հայտարարել էր, որ թագավորական զինված ուժերը պատրաստ են մասնակցելու ցամաքային գործողությանը Սիրիայում` առաջարկելով Թուրքիային ևս միանալ այդ գործողություններին: Սիրիայի իշխանություններն ի պատասխան հայտարարել են, որ նման քայլերը միանշանակ կգնահատվեն որպես ագրեսիա:

Սաուդյան Արաբիան համակողմանի աջակցություն է ցուցաբերում Սիրիայի ընդդիմությանը` նպատակ ունենալով տապալել Ասադի կառավարությունը: Դամասկոսը և մի շարք միջազգային դիտորդներ մեղադրում են Էր Ռիադին Սիրիայում ահաբեկչական իսլամիստական խմբավորումներին աջակցելու մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---