Հունաստանի Գլխավոր շտաբ. Թուրքական օդուժը մեկ օրում 22 անգամ խախտել է երկրի սահմանը![]() 16 փետրվարի 2016 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմական ավիացիան մեկ օրում ավելի քան 20 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը, երկու դեպքում տեղի են ունեցել «վիրտուալ օդային մարտեր», հայտնել է Հունաստանի Գլխավոր շտաբը: Ըստ նրա տվյալների, մեկ օրում թուրքական ինքնաթիռները 2 անգամ խախտել են Աթեքնի թռիչքային տեղեկատվության գոտին (FIR Athens) և 22 անգամ ներխուժել են երկրի օդային տարածք: Մասնավորապես, խախտումները տեղի են ունեցել Հիոս և Սամոս կղզիների միջև, ինչպես նաև Լեմնոսի և Լեսբոսի տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բոլոր դեպքերում օդ են բարձրացել հունական կործանիչները, 2 դեպքում դրանք վիրտուալ օդային մարտեր են վարել թուրքական ինքնաթիռների հետ: Բացի այդ, հունական ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել Թուրքիայի և Հունաստանի միջև նոր հակամարտության մասին` կապված Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի Իրան այցելության հետ: Ցիպրասը եղավ Իրանում փետրվարի 7-ին և 8-ին, և նրա ինքնաթիռը ստիպված էր փոխել երթուղին թուրքական կողմի գործողությունների պատճառով: Հունաստանի վարչապետը հաճախ է օգտագործում ռազմաօդային ուժերի ինքնաթիռները պաշտոնական այցերի ժամանակ: Ինչպես հայտնել է «Կատիմերինին», հունվարի 6-ին Աթենքը ներկայացրել էր վարչապետի օդանավի թռիչքի երթուղին, որով վայէջք էր նախատեսվում Հռոդոսում լիցքավորման համար, իսկ հետո ինքնաթիռը պետք է Թուրքիայի և Սիրիայի օդային տարածքով հասներ Իրան: Սակայն թուրքերը հայտարարեցին, որ վարչապետը ռազմական օդանավ է օգտագործում, որը պատկանում է ՊՆ-ին, աձնակազմում ռազմական օդաչուներ են, ուստի այն չի կարող թռչել Հռոդոս, որը Թուրքիան համարում է ապառազմականացված: Թուրքերը պահանջել են թռիչքի նոր ծրագիր և լիցքավորում Անկարայում, կամ այլ տեղ: Ըստ թերթի, հույն դիվանագետներն առաջարկել են վարչապետին թռիչքի ծրագիր, որը չէր ներառի Թուրքիայի տարածքը, հակառակ դեպքում դա կնշանակեր ճանաչել Հռոդոսն ապառազմականացված գոտի: Ուստի թռիչքը կատարվեց Կիպրոսի, Եգիպտոսի, Հորդանանի և Սաուդյան Արաբիայի տարածքով և վայրէջք է կատարել Իսֆահանում: Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև լարված հարաբերությունների պատճառով թռիչքի թույլտվությունը տվել է անձամբ Սաուդյան Արաբիայի թագավորը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |