Ռուսաստանն ու ՕՊԵԿ երկրները պայմանավորվել են սառեցնել նավթի արդյունահանման մակարդակը![]() 16 փետրվարի 2016 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի և Վենեսուելայի էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչների հանդիպման արդյունքում որոշվել է սառեցնել նավթի արդյունահանումը հունվարի 11-ի մակարդակում: Այդ մասին հայտնում է ՌԲԿ-ն Սաուդյան Արաբիայի նավթի նախարարի հայտարարության վրա հղումով: Քաթարի էներգետիկայի նախարարությունում հայտնել են, որ հետևելու են պայմանավորվածության կատարմանը` նշելով, որ առաջիկա ամիսներին մտածելու են հետագա քայլերի մասին: Սաուդյան Արաբիայի նավթի նախարարը բանակցություններից հետո հայտարարել է, որ նավթի արդյունահանման սառեցումը հունվարի մակարդակի վրա «ադեկվատ» կլինի: 2015-ի վերջից սկսած նավթի գները ռեկորդային ցածր մակարդակում են մնում: Պարբերաբար տեղի են ունենում աննշան շեղումներ դեպի թանկացում, սակայն դա չի փոխում ընդհանուր միտումը: 2015-ի ավարտին տեղի ունեցած որոշ խորհրդակցությունների ժամանակ եղան առաջարկներ, որ յուրաքանչյուր արտահանող երկիր նվազեցնի արդյունահանումը 5%-ով, սակայն դրա համար հարկավոր էր բոլոր երկրների համաձայնությունը: Սակայն նավթի գներն անդադար նվազում են, 2016-ին Brent տեսակի նավթի գինն արդեն չի հասնում 30 դոլարի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |