Բնակարանամուտ Սյունիքի մարզում. Կարապետյան եղբայրների իրականացած երազանքը17 փետրվարի 2016 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Դարբաս գյուղում կես տարի առաջ մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվել են: Կարապետյան եղբայրների երազանքն իրականացվել է. ընտանիքը բնակարանամուտ է նշում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը մասնակցել են տնօրհնեքի արարողությանն ու կիսել Կարապետյանների ուրախությունը: Վրեժ Կարապետյանը և իր երկու եղբայրները վաղ տարիքում կորցրել են ծնողներին: Ավելի ուշ զրկվելով նաև տատի ու պապի խնամակալությունից՝ եղբայրները ստիպված են եղել ապավինել միայն սեփական ուժերին: Տարիներ շարունակ ապրել են երկու սենյականոց հողաշեն տանն առանց խոհանոցի և սանհանգույցի: Եղբայրները չեն վհատվել և շարունակել են կառուցել ծնողներից ժառանգություն մնացած կիսակառույց շինությունը՝ հավատալով, որ մի օր կկարողանան տուն ունենալ, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: «Ինչպե՞ս կարող եմ բառերով արտահայտել այն, ինչ զգում եմ: Այս տունն իսկական ամրոց է դարձել մեզ համար: Ամենահամարձակ երազներում անգամ չէինք կարող պատկերացնել, որ այսպիսի՛ տուն կունենանք: Իմ ու եղբայրներիս երախտագիտությունն եմ հայտնում անիրական թվացող հեքիաթը շոշափելի իրականություն դարձնելու համար»,-ասել է Կարապետյան եղբայրներից ավագը՝ Վրեժը: Համագործակցող կազմակերպությունները բնակարանաշինության ծրագրի շրջանակում ամբողջությամբ ավարտել են կիսակառույցի շինությունը և տունն ապահովվել ջեռուցման համակարգով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի անձնական նախաձեռնության շնորհիվ` Կարապետյանների նորակառույց տունն ամբողջությամբ կահավորվել և համալրվել է նաև կենցաղային անհրաժեշտ տեխնիկայով: «Չեմ կարող հիացմունքով չխոսել այս եղբայրների մասին: Երբ առաջին անգամ հանդիպեցի նրանց և կիսակառույց տան պատին կարդացի այն կարգախոսը, որով առաջնորդվում են՝ «Ճակատագիրը սիրում է քաջերին», հասկացա, որ գործ ունենք մեծ հարգանքի արժանի երիտասարդների հետ: Բոլոր այն զրկանքները, դժվարությունները, որոնց միջով անցել են տղաները՝ պայքարելու վճռականություն են հաղորդել, ամրացրել և ավելի նպատակասլաց են դարձրել նրանց: Ուրախ եմ և հպարտ, որ մեր աջակցությամբ լրացուցիչ վստահություն հաղորդեցինք նրանց»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Չեմ կարող չարտահայտվել, որ հարյուրավոր ծրագրերի մեջ սա ինձ համար եզակի երևույթ հանդիսացող ծրագիր էր: Այս տան կառուցումը մի յուրահատուկ երջանկություն է: Այն ջանքն ու եռանդը, լրջությունը որով այս երեք եղբայրները ստանձնեցին տան շինարարությունը, խոստումնալից է: Դեռ ամիսներ առաջ կիսակառույց շինությունն այսօր իսկական օջախ է դարձել նոր կյանք մտնող, բայց արդեն չափազանց շատ բան տեսած տղաների համար»,-ասել է «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: Մինչ օրս ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում` 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ԵՄ առաքելությունը գործում է ՀՀ հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, հակառուսական քարոզչություն տանում Նա ասել է, որ առաքելությունը հաշվետու չէ «ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ այլ շահագրգիռ երկրներին ու կառույցներին» ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին |