Մերկել. Լավ կլիներ, որ ՌԴ դեմ պատժամիջոցները չեղարկվեին, բայց հիմք չկա

Մերկել. Լավ կլիներ, որ ՌԴ դեմ պատժամիջոցները չեղարկվեին, բայց հիմք չկա

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Քրիստոնյա-ժողովրդավարական միություն» կուսակցությունից պատգամավորների հետ հանդիպմանը հանդես է եկել Ռուսաստանի դեմ գործող եվրոպական պատժամիջոցների չեղարկման օգտին:

Ինչպես գրում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով, Մերկելը նշել է, որ նա կչեղարկեր Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները, սակայն այդ որոշումը պետք է «հիմնվի փաստերի», այն է` Մինսկի պայմանավորվածությունների կատարման վրա: Ըստ Մերկելի, քանի դեռ Ռուսաստանը չի պահպանում պայմանավորվածություններն Ուկրաինայի արևելքում, դա հիմք չի տալիս չեղարկելու պատժամիջոցները:

ՌԴ-ին Ղրիմի միացման և Ուկրաինայի արևելքում հակամարտության պատճառով Ռուսաստանի դեմ սահմանվեցին զսպիչ քաղաքական և տնտեսական միջոցներ: Պատժամիջոցները սահմանվել են Ռուսաստանի մի շարք անձանց ու կազմակերպությունների դեմ, որոնք, ըստ միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների, մեղսակից են իրավիճակի ապակայունացմանն Ուկրաինայում: Պատժամիջոցները սահմանվել են ԱՄՆ ղեկավարության նախաձեռնությամբ, որոնց միացան նաև այլ երկրներ, որոնք ԱՄՆ և ԵՄ գործընկերներ են: Պատժամիջոցները էներգակիրների գների անկման հետ միասին ՌԴ-ում ֆինանսական ճգնաժամի հիմնական պատճառներն են:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---