ՏՄՊՊՀ-ն չկատարեց իր նախագահի խոստումը` բենզինի գները տրամադրելու վերաբերյալ

ՏՄՊՊՀ-ն չկատարեց իր նախագահի խոստումը` բենզինի գները տրամադրելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - Տնտեսական մրցակցության պաշտապանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը փետրվարի 11-ին լրագրողներին հայտնել է, թե հայկական ընկերությունները բենզին ներկրում են ռուսական ընկերություններից, սակայն դժվարացել է հայտնել, թե «Ռոսնեֆտ» ընկերությունն ինչ գնով է Հայաստանին բենզին մատակարարում. «Դիմեք հանձնաժողովին և այդ տեղեկատվությունը մեկ կամ երկու օրվա ընթացքում կտրամադրեն», - խոստացել էր նա:

PAN-ը` Շաբոյանի խորհուրդով, դիմել էր ՏՄՊՊՀ, համապատասխան տեղեկությունները տրամադրելու խնդրանքով: Ի պատասխան հանձնաժողովից հայտնել են, որ ըստ դիզելային վառելիք և բենզին ներմուծող և իրացնող առավել խոշոր ընկերություններից ստացված տվյալների, դեպի ՀՀ բենզինի հիմնական ներմուծումներն իրականացվում են «Ռոսնեֆտ» ընկերությունից: «Սակայն, ինչ վերաբերում է առանձին ընկերությունների գործունեության վերաբերյալ թվային տվյալներին, ապա ՀՀ ՏՄՊՊՀ-ը տիրապետում է ոլորտի հետ կապված ամբողջ տեղեկատվությանը, սակայն զերծ է մնում վառելիքի մատակարարման վերաբերյալ որոշ ընկերությունների գների հրապարակումից, քանի որ տվյալ տեղեկատվությունը հանդիսանում է առևտրային գաղտնիք և կարող է վնաս պատճառել ոլորտում գործող որևէ տնտեսվարողի շահերին», - նշված է պատասխանի մեջ:

Հանձնաժողովը հարցման պատասխանում խորհուրդ է տալիս դիմել բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման և իրացման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին, որոնց, ի դեպ, PanARMENIAN.Net ը դիմել էր ավելի վաղ, սական պատասխան չի ստացել:

Կարդացեք նաև. Ով որքան է վաստակում բենզինի վաճառքից Հայաստանում և Վրաստանում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---