ՏԿԱԻՆ-ը կբաժանվի արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների

ՏԿԱԻՆ-ը կբաժանվի  արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության փետրվարի 18-ի նիստում հաստատվել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը կբաժանվի:

Ըստ նախագծի, ստեղծվելու է երկու նոր նախարարություն` տարածքային կառավարման և զարգացման ու արտակարգ իրավիճակների նախարարություններ, գրում է Panorama.am-ը: Ըստ հիմնավորման՝ նախագծի նպատակն է ապահովել առավել արդյունավետ կառավարման համակարգ:

Կառավարությունն այս նախագիծը սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողովին:

Բացի այդ, կառավարության նիստում հաստատվել է փետրվարի 19-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին որոշման նախագիծ, գրում է Tert.am-ը:

Օրակարգային հարցը մեկն է` «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Կառավարության կառուցվածքային այս փոփոխությունը կատարվում է ՀՀԿ-ՀՅԴ գործակցության շրջանակում, քանի որ ըստ տեղեկությունների, նոր ստեղծվող տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կհանձնվի ՀՅԴ-ին:

2014-ին փոփոխություններ են իրականացնել գործադիրի կառուցվածքում. արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունները միավորվել են՝ դառնալով մեկ նախարարություն:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---