18 փետրվարի 2016 - 16:16 AMT
ՌԴ-ում ԻՊ-ի համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու գործով 14 մարդ է ձերբակալվել

Մոսկվայի մարզում 14 մարդ է ձերբակալվել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու գործով։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հետ համատեղ իրականացված հատուկ գործողության ընթացքում բացահայտվել է միջազգային հանցավոր խմբավորում, որի հաճախորդները եղել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՊՀ այլ երկրների քաղաքացիները, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

Խմբի անդամները «կեղծ փաստաթղթեր են պատրաստել ԻՊ-ի շարքերում մարտական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիա գնացող գրոհայինների, ինչպես նաև նրանց համար, ովքեր Ռուսաստան են ուղարկվում ԻՊ-ի ղեկավարների կողմից՝ ահաբեկչական և ծայրահեղական գործողություն իրականացնելու համար», նշվում է հաղորդագրությունում։

Խմբավորման հաճախորդների երրորդ խումբը եղել են սովորական անօրինական ներգաղթյալները։

Աղբյուրը «Ռոսֆինմոնիտորինգում» պատմել է «Իզվեստիային», որ 2013-14-ին 3,5 հազար ռուսաստանցի դրամական միջոցներ է փոխանցել ահաբեկչական խմբավորումներին: Ընթացիկ տարում, ըստ հատուկ ծառայությունների, ռուսաստանցինրը ՌԴ-ում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն են փոխանցել 300 մլն ռուբլի: Ինչպես պարզաբանել են իրավապահները, գումարը հավաքվում է հիմնականում համացանցով` սոցցանցերի և քրաուդֆանդինգի հարթակներում:Ֆինանսական հետախուզությունը հայտնաբերել է ավելի քան 3,5 հազար ֆիզիկական անձի ՌԴ 80 սուբյեկտներից, որոնք մասնակցել են ահաբեկչության ֆինանսավորմանը: 2013-2014-ին դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 40 մլն ռուբլի: Համարվում է, որ ահաբեկիչները գումարներ են ստանում աշխարհի 40 երկրի: