Պետդեպ. ԱՄՆ-ն չգիտի, թե ով է պատասխանատու Անկարայի ահաբեկչության համար![]() 19 փետրվարի 2016 - 12:32 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն տեղեկություններ չունի Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունն իրագործողների մասին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: «Մենք դեռ չենք կարող հաստատել կամ հերքել այն տեղեկատվությունը, թե ով է պատասխանատու այդ ամենի համար»,-ասել է Քիրբին` հավելելով, որ դեռևս դա «բաց հարց է» ԱՄՆ համար: Այդպես է Քիրբին մեկնաբանել Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները, որոնք մեղադրել են ահաբեկչության մեջ սիրիացի քրդերին: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը նշել է, որ «կառավարությունը չի որոշել, թե ում է պետք պատասխանատու համարել» Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության համար: «Սակայն մենք կդիմենք թուրքերին այդ հարցով»,-հավելել է նա: Փետրվարի 17-ին Անկարայում հզոր պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, վիրավորվել է 61-ը: Պայթյունը տեղի է ունեցել Անկարայի կենտրոնում` խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորականների հանրակացարանի հարևանությամբ: Ահաբեկչությանը հիմնականում զոհ են գնացել զինծառայողները, սակայն տուժել են նաև Անկարայի բնակիչները, որոնք եղել են դեպքի վայրում: 28 զոհվածներից 27-ը զինվորական են, հիմնականում ռազմական օդաչուներ: Անկարայում փետրվարի 17-ին տեղի ունեցած հզոր պայթյունին մեղսակցության կասկածանքով 9 մարդ է ձերբակալվել: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեղադրել է քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին (YPG) պայթյունի կազմակերպման մեջ: Նա գտնում է, որ Թուրքիայում նրանց օգնել են Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները: Ըստ Դավութօղլուի, պայթյունը ցույց է տալիս YPG-ի ահաբեկչական էությունը, որոնց նա պատասխանատու է համարում կատարվածի համար: Վաշինգտնոը քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին (YPG) ահաբեկչական կազմակերպություն չի համար և սատարում է ԻՊ դեմ նրա պայքարին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |