Նարիշկին. Առաջին աշխարհամարտին առնչվող Թուրքիայի արխիվները մինչ օրս փակ են![]() 19 փետրվարի 2016 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Առաջին համաշխարհային պատերազմին առնչվող թուրքական արխիվները մինչ օրս անհասանելի են ոչ միայն օտարերկրացի հետազոտողների, այլ նաև Թուրքիայի պատմաբանների համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ, Ռուսաստանի պատմական ընկերակցության նախագահ Սերգեյ Նարիշկինը: Փետրվարի 19-ին ՌԴ Պետդումայում կազմկոմիտեի նիստ էր գումարվել, որը զբաղվում է Առաջին աշխարհամարտի (1914-1918 թթ.) 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմամբ: Նարիշկինը նշել է, որ, իր կարծիքով, ուշադրության է արժանի Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կովկասյան ռազմաճակատի իրադարձությունների ուսումնասիրությունը: «Հատկապես, որ մեր արխիվները բաց են բոլոր հետազոտողների համար, ինչը չես ասի Թուրքիայի մասին: Թե ինչ «կմախքներ» են պահվում Թուրքիայի պահարաններում և արխիվներում դժվար է նույնիսկ մտածել, առավել ևս, որ արխիվները փակ են ոչ միայն օտարերկրացի հետազոտողների, այլ նաև թուրք պատմաբանների համար: Արխիվ կարելի է մուտք գործել միայն հատուկ թույլտվություն ստանալու դեպքում»,-ասել է խոսնակը: Մինչդեռ Թուրքիան մշտապես հայտարարում է, որ իր արխիվները բաց են բոլորի համար: Նախորդ տարվա դեկտեմբերին Devrimcikaradeniz.com կայքը հայտարարեց, որ հայերի, ասորիների ցեղասպանության մասին նյութերի հասանելիության տեսակետից թուրքական արխիվների բաց լինելու մասին պնդումները հեռու են իրականությունից: «Այո՛, արխիվները բաց են, սակայն միայն թուրքական պետական շահերի համար աշխատող հետազոտողների համար»,-գրել էր կայքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |