Մակեդոնիան փակել է սահմանը Աֆղանստանից փախստականների համար

Մակեդոնիան փակել է սահմանը Աֆղանստանից փախստականների համար

PanARMENIAN.Net - Հունաստանի և Մակեդոնիայի սահմանին մոտ 5 000 բռնի տեղահանված է կուտակվել, քանի որ «բալկանյան երթուղու» երկրներն անցել են փախստականների համար անցագրային նոր ռեժիմի, հայտնում է Աթենքի լրատվական գործակալութունը:

Ըստ ոստիկանության, հունական Իդոմենի ավանի մոտ գտվող փախստականների ճամբարում 2 000 փախստական կա: Եվս 3000 մարդ ապրում է 62 ավտոբուսում 20 կմ հեռավորության վրա` սպասելով, թե երբ կտրվի մուտք գործելու թույլտվություն:

Գործակալությունը հայտնել է, որ Մակեդոնիայի իշխանություններն ագելել են մուտքը երկիր Աֆղանստանից ժամանող փախստականների համար և խստացրել են հսկողութունը Սիրիայից և Իրաքից ժամանողների պարագայում: Այժմ Սիրիայից և Իրաքից եկող փախստականները շարունակելու համար ուղևորությունը Եվրոպա, պետք է անձնագրեր ու հավաստագրեր ունենան, որոնք հաստատում են նրանց անձը: Այժմ, ըստ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության, շատերը պնդում են, թե «կորցրել են» անձնագրերը: Մակեդոնիայի իշխանությունները մանրակրկիտ կերպով ստուգում են փաստաթղթերը և այժմ մեկ ժամում սահմանը մոտ 100 մարդ է հատում: Ինչ վերաբերում է աֆղաններին, ապա փետրվարի 21-ից նրանցից ոչ ոք չի հատել սահմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունաստանի միգրացիոն քաղաքականության նախարար Յանիս Մուզալիսը հայտարարել է, որ Աթենքը շարունակում է ճնշում գործադրել Եվրոպայի վրա, որպեսզի սահմանները հսկեն ՆԱՏՕ-ի ուժերը` միջանցք թողնելով փախստականների համար:

Սահմանը փակելու որոշումն ընդունվեց ԵԽ գագաթաժողովից ընդամենը 2 օր անց, որտեղ Հունաստանին հավաստիացնում էին, որ միակողմանի միջոցներ փախստականների հարցում չեն կայացվելու:

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է գերմանական ալիքներին, որ Հունաստանը կվերածվի «կայանտեղիի բոլոր ներգաղթյալների» համար, եթե Մակեդոնիան փակի «բալկանյան երթուղին»:

Փետրվարի 22-ին հունական կղզիներից ժամանել է մոտ 4,5 հազար փախստական: Վերջին շաբաթում` փետրվարի 14-21-ը, Թուրքիայից Հունաստան է ժամանել 17 հազար փախստական` 2 անգամ ավելի, քան մեկ շաբաթ առաջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---