Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Ստրանջայի մրցաշարում զիջել է օլիմպիական չեմպիոնին

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Ստրանջայի   մրցաշարում զիջել է  օլիմպիական չեմպիոնին

PanARMENIAN.Net - Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է Ստրանջայի 67-րդ միջազգային անվանի մրցաշարը:

Հայաստանի պատվիրակներից առաջինը ռինգ է դուրս եկել Եվրոպայի և աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը: Վիճակահանության արդյունքում 1/16-րդ փուլում Գրիգորյանի հակառակորդը 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի հաղթող, Բաքվի Եվրոպական խաղերին չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի բազմակի մեդալակիր, Անգլիան ներկայացնող Վիրջրինա Նիկոլա Ադամի հետ: Գրիգորյանը երեք ռաունդում էլ զիջել է մրցակցին:

Փետրվարի 24-ին պայքարի մեջ կմտնեն 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, և 75 կգ քաշային Արման Հովիկյանը:

49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը առաջին մենամարտերը կանցկացնեն քառորդ եզրափակիչում, որոնք տեղի կունենան փետրվարի 25-ին:

Անուշ Գրիգորյանը Եվրոպայի և աշխարհի (2014) երիտասարդների չեմպիոն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---