Հրանտ Դինքը ձգտում էր երկու ժողովուրդների հաշտեցմանը

PanARMENIAN.Net - Հրանտ Դինքի սպանության սիմվոլիկ նշանակությունը լրիվ պարզ է: Սպանությունը կարծես արտացոլում է Թուրքիայում տիրող Հայոց ցեղասպանությունը մերժող գերակայող մշակութային մթնոլորտը եւ Թուրքիայի ՔՕ 301 հոդվածը, որը Հայոց ցեղասպանության մասին խոսակցությունները գնահատում է` որպես դավաճանություն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Երուսաղեմում Հոլոքոստի եւ Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Իսրայել Չարնին: Նրա խոսքերով, Հրանտ Դինքը եղել է հայկական համայնքի օրինապահ անդամ եւ Թուրքիայի օրինապահ քաղաքացի: «Նա ձգտում էր երկու ժողովուրդների հաշտեցմանը եւ ցանկանում էր, որպեսզի Թուրքիան դառնա Եվրամիության ադնամ: Մենք հուսով ենք, որ թուրքակամ հանրությունը կդատապարտի նրա սպանությունը եւ ոստիկանությունը քայլեր կձեռնարկի հանցագործության բացահայտման համար: Մենք նաեւ հուսով ենք, որ այս ահավոր հանցագործությունը կազդի թուրքական հանրության վրա եւ կստիպի նրան վերացնել 301 հոդվածը եւ ճանաչել ոչ մահմեդական ժողովուրդների Ցեղասպանության պատմությունը, այդ թվում անցյալ դարի 1915-1922 թվականների հայեր, ասորացիների եւ հույների»,- ընդգծել է պրոֆեսոր Չարնին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---