Սիրիայի բանակն ազատագրել է Հալեպ տանող հիմնական ճանապարհը![]() 25 փետրվարի 2016 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերը վերադարձրել են Խանասեր բնակավայրի նկատմամբ վերահսկողությունը, որը գտնվում է Հալեպի մատակարարման հիմնական ճանապարհի վրա։ Ճանապարհն ԻՊ-ի զինյալներից ազատագրելու մասին հայտնել են սիրիական բանակի ռազմական աղբյուրները։ Ավելի վաղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գրավել էր այդ շրջանը: «Բանակն աշխարհազորային ուժերի աջակցությամբ կարողացավ ԻՊ-ից հետ վերցնել Խանասերը, որը գրավելով՝ զինյալները կաթվածահար էին արել դեպի Հալեպ տանող միակ ճանապարհը»,- ասել է աղբյուրը, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը: Ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրի համար մարտեր էին ընթանում մի քանի օր շարունակ։ Բանակն օգտագործում էր նաև ավիացիան և հրետանին։ Դեռ Խանասեր- Հալեպ ճանապարհի երթևեկությունը չի վերականգնվել, քանի որ հավանականություն կա, որ ահաբեկիչները հակահարված կհասցնեն։ Խանասեր-Հալեպ ճանապարհը միակն է, որով զենք է հասցվում Հալեպում սիրիական զորքին, և միաժամանակ կենսական նշանակություն ունի Հալեպ սննդամթերք, վառելիք ու այլ անհրաժեշտ պարագաներ հասցնելու համար։ Նոյեմբերի 4-ին սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների աջակցությամբ ազատագրել են Խանասերի ավտոմայրուղին Համա քաղաքից դեպի արևելք: Այդ ավտոմայրուղին «կյանքի ճանապարհ» են անվանում, քանի որ դրանով է իրականացվում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի մատակարարումը: Մինչ այդ այն շրջափակված էր «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների կողմից: Ինչպես հայտնել է «Ալ Վաթան» թերթը, ազատագրվել է ավտոմայրուղուց 15 կմ խորությամբ տարածք: Սակայն 2016-ի փետրվարի ԻՊ-ը կրկին գրավել էր ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |