Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը դուրս է եկել Ստրանջայի մրցաշարի 1/8 եզրափակիչ![]() 25 փետրվարի 2016 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարում կայացել են 1/8 եզրափակիչ փուլի մենամարտերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Հայաստանի ներկայացուցիչներից քառորդ եզրափակիչ դուրս գալ է հաջողվել միայն Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 56 կգ քաշային Արամ Ավագյանին, ով 3 ռաունդում էլ առավելության է հասել վրացի Մերաբ Թուրկաձեի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Արամի մրցակիցը կլինի Բելառուսը ներկայացնող Դմիտրի Ասանաուն: Փետրվարի 25-ին ռինգ դուրս կգան Հայաստանի ևս 2 ներկայացուցիչ, ովքեր պայքարի մեջ կմտնեն քառորդ եզրափակչից: 49 կգ Արթուր Հովհաննիսյանը կմրցի Տինկո Բանաբակովի, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը` Կրիստիան Դիմիտրովի հետ: Երկու մարզիկներն էլ ներկայացնում են Բուլղարիան: Ստրանջայի միջազգային մրցաշարում Հայաստանի պատվիրակներից առաջինը ռինգ է դուրս եկել Եվրոպայի և աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը: Վիճակահանության արդյունքում 1/16-րդ փուլում Գրիգորյանի հակառակորդը 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի հաղթող, Բաքվի Եվրոպական խաղերին չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի բազմակի մեդալակիր, Անգլիան ներկայացնող Վիրջրինա Նիկոլա Ադամի հետ: Գրիգորյանը երեք ռաունդում էլ զիջել է մրցակցին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |