ՔԱԿ առաջնորդը զգուշացրել է Թուրքիային մոտալուտ «քրդական գարնան» մասին![]() 25 փետրվարի 2016 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդներից մեկը` Դուրան Քալկանը հայտարարել է, որ արդեն մարտին Թուրքիային կարող է «քրդական գարուն» սպառնալ, եթե Անկարան չդադարեցնի հարվածները ՔԱԿ դիրքերին Սիրիայում, հայտնում է Lifenews-ը: «Մարտը լինելու է դիմադրության ամիս: Այդ գարունը «քրդական գարուն է» լինելու: Մենք չենք կարող այլ կերպ զսպել Անկարայի ագրեսիան: Քուրդ երիտասարդները նոր կազմակերպություններ են ստեղծում, որոնք բավականին արմատական են լինելու»,-ասել է Դուրան Կալկանը: Նա նշել է, որ ՔԱԿ-ը մտադիր է մարտական գործողությունները տեղափոխել Թուրքիայի հարավ-արևելյան շրջանների քաղաքաներ: Քալկանին սատարել է նաև քրդամետ «Ժողովրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Հիշյար Օզսոյը: Նա հաստատել է, որ «բոլորը պատրաստվում են այդ գարնանը»: Թուրքական իշխանությունները դեկտեմբերին պարետային ժամ են հաստատել երկրի հարավ-արևելյան շրջանների քրդաբնակ բնակավայրերում: Սուրում շարունակվում են ՔԱԿ և թուրք ուժայինների բախումները: Թուրքական ԶՈՒ-ն պարետային ժամի ընթացքում իրականացրել է լայնածավալ գործողություններ` քուրդ գրոհայինների փորած խրամատները ծածկելու, բարիկադները հեռացնելու և ինքնաշեն ռումբերը հայտնաբերելու ուղղությամբ: Թուրք ուժայինները արգելք են դրել փողոց դուրս գալու վրա: Ջիզրեում և Սուրում շարունակվում են փողոցային բախումները: Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից հակաահաբեկչական գործողության շրջաններում ոչնչացվել է ավելի քան 900 քուրդ գրոհային: Սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ գործողության ընթացքում տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |