12  25.02.16 - Ազգային պատկերասրահի նոր շենքի մրցույթին մասնակցող նախագծերը

Ազգային պատկերասրահի նոր շենքի նախագծեր են ներկայացվել

Ազգային պատկերասրահի նոր շենքի նախագծեր են ներկայացվել

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում պարբերաբար բարձրացվում է Ազգային պատկերասրահը հրապարակում գտնվող շենքից տեղափոխելու հարցը:

Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի խոսքով՝ արդեն քսան տարուց ավելի պատկերասրահի ղեկավարությունը բարձրաձայնում է, որ պատկերասրահին նոր շենք է հարկավոր:

Միաժամանակ, ըստ տնօրենի, Ազգային պատկերասրահի շենքը քանդելու մասին խոսակցությունները լուրջ չեն։ Նա նշել է, որ նույն շենքում գործում է նաև Հայաստանի պատմության թանգարանը, որը նույնպես տարածքների խնդիր ունի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը. Ազգային պատկերասրահը տեղափոխելու դեպքում, ամենայն հավանակությամբ, շենքը ամբողջությամբ կտրամադրվի հենց այդ թանգարաններին, գրում է Panorama.am-ը:

Պատկերասրահի նախկին տնօրեն, ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը, ով 13 տարի՝ 2002-2015թթ.-ին, ղեկավարել է պատկերասրահը նույնպես հայտնել է, որ շենքը չի համապատասխանում Ազգային պատկերասրահի չափանիշներին՝ ո՛չ արտաքին տեսքը, ո՛չ էլ սրահները, գրում է Tert.am-ը:

Բացի այդ, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ցուցադրվում են Պատկերասրահի նոր շենքի 6 հայեցակարգային նախագիծ՝ Կառավարության ընդունելությունների տան ներկայիս շենքի տարածքում կառուցվելու համար նախատեսված:

PanARMENIAN.Net ը ներկայացնում է դրանք լուսանկարներում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---