ՏՄՊՊՀ. Ռուսական գազի էժանացումը կբերի սպառողների համար սակագնի նցազեցմանը

ՏՄՊՊՀ. Ռուսական գազի էժանացումը կբերի սպառողների համար սակագնի նցազեցմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից Հայաստան մատակարարվող գազի գնի նվազեցումը կբերի հայ սպառողների համար գազի էժանացմանը: Այդ մասին է հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Ինչպես հաղորդում է Arka գործակալությունը, Նազարյանը նշել է, որ նախկինում գազի էժանացումը չի հանգեցրել սպառողների համար սակագնի նվազեցմանը, սակայն թույլ է տվել խուսափել դրա թանկացումից փոխարժեքի տատանման պատճառով:

Միաժամանակ, Նազարյանը նշեց, որ եթե Ռուսաստանից բացի այլ մատակարարներից շահավետ առաջարկներ լինեն, Հայաստանը դրանցից անպայման կօգտվի:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել էր, որ Հայաստանը դիմելու է Ռուսաստանին՝ մատակարարցող գազի գինը նվազեցնելու խնդրանքով:

Հայաստանում 10 հազար խորանադր մետրից ավել սպառողները վճարում են 277 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Ընդ որում, ըստ ռուսաստանյան Վեդոմոստի պարբերականի, ռուսական գազի գինը եվրոպացի սպառողների համար ընկել է մինչև 252 դոլար` 1000 խմ դիմաց, նվազելով մոտ 100 դոլարով:

Սպառողների համար գազը թանկացավ 2013-ի հուլիսից, երբ ռուսական «Գազպրոմը» թանկացրեց Հայաստան առաքվող գազը: Սակայն, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինի 2013-ի դեկտեմբերի սկզբին կայացած այցից հետո Հայաստան առաքվող գազի գինը մեկ խմ-ի համար 270 դոլարից էժանացավ մինչև 180 դոլար, շարքային սպառողներին բաժին հասած մեկ խմ-ի դիմաց 156 դրամ սակագինը չփոխվեց: Ավելի ուշ ՀԾԿՀ-ն երկարացրեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գազամատակարարման արտոնագիրը մինչև 2017-ի հունվարի 1-ը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2015-ի հունվարի 1-ին։

Ռուբլու փոխարժեքի նվազումը դոլարի համեմատ 2014-ին հանգեցրեց գազի սակագնի բարձրացման վտանգի: Լուծումը Հայաստանի համար գազի գնի նվազեցումն էր 24 դոլարով` մինչև $165 1000 խմ դիմաց: Սպառողների վրա, սակայն սակագնի նվազումը չի անդրադառձել, նրանք վճարում են նախկին սակագնով` 156 հազար դրամ կամ $321 ընթացիկ փոխարժեքով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---