Դինքի սպանությունն ապացուցում է, որ Թուրքիան պատրաստ չէ վերանայելու իր պատմության մութ էջերը

PanARMENIAN.Net - Լայն ռուսական հանրության անունից դատապարտում ենք Ստամբուլում հայկական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: Այդ մասին ասվում է Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական միության, Ռուս-հայկական համագործակցության եւ «Արարատ» մշակութային-լուսավորչական միության համատեղ հայտարարության մեջ, որը ստացել է PanARMENIAN.Net ը:



«Գտնում ենք, որ սպանությունը հնարավոր դարձավ իր կողմից իրագործված Հայոց ցեղասպանության մերժման Թուրքիայի պետական քաղաքականության, թուրքական հասարակության մեջ հայերի նկատմամբ ատելության համակարգված բորբոքման, Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքի ոտնահարման պատճառով: Սպանությունը դարձավ այլախոհության համար Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայ լրագրողի նկատմամբ թուրքական կառավարության անընդհատ քաղաքական հալածանքների շղթայի բարբարոսական ավարտը: Հրանտ Դինքի սպանության քաղաքական մոտիվը դարձավ այն բանի հերթական ապացույցը, որ Թուրքիան դեռ պատրաստ չէ իր պատմության մութ էջերի վերանայմանը եւ այդպիսով քաղաքակիրթ պետությունների շարքում իր տեղը գրավելուն»,- ընդգծվում է փաստաթղթում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---