Օրհան Փամուկ. «Մենք բոլորս մեղավոր ենք Հրանտ Դինքի մահվան մեջ»

PanARMENIAN.Net - «Մենք բոլորս մեղավոր ենք Հրանտ Դինքի մահվան մեջ»,- հայտարարել է գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուկը` այցելելով Ստամբուլում սպանված հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագրի ընտանիքը եւ նրա հարազատներին հայտնելով իր ցավակցությունները: «Նրա սպանության գլխավոր մեղավորները դարձան Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի պաշտպանները: Նրանք, ովքեր նրա դեմ կամպանիա սկսեցին, նրան հայտարարեցին թուրք ժողովուրդի թշնամի եւ թիրախ դարձրեցին, մեղավոր ենք մենք բոլորս: Նրանք բոլորը մեղավոր են նրա սպանության մեջ: Մենք բոլորս ենք մեղավոր»,- ընդգծում է Փամուկը, գրում է Hurriyet թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---