Թուրք պատգամավորը մեղադրում է ԿՀՎ-ին եւ Մոսադին Հրանտ Դինքի սպանության մեջ

PanARMENIAN.Net - Saadet Party-ի (SP) Դիարբեքիրի պատգամավոր Շեվկետ Կազանը ԿՀՎ-ին եւ Մոսադին մեղադրել է «Ագոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության ծրագրման եւ կազմակերպման մեջ: Նրա խոսքերով, երիտասրադները, ովքեր օգտագործվել են Տրապիզոնում եւ Շիշլիում ահաբեկչություններ կազմակերպելու համար, գլխավոր մարդասպանները չեն, Դինքին սպանել են ԿՀՎ-ն եւ Մոսադը: Իհարկե, այս իրադարձությունն արժանի է ցավակցության... Տրապիզոնում սպանվել է քահանա, ինչպես եւ Դինքը, երիտասարդների կողմից, ովքեր 18 տարեկան էլ չկան: ԿՀՎ-ի եւ Մոսադի գլխավոր նպատակը ապակայունացնել իրավիճակը Թուրքիայում»,- նշել է Դիարբեքիրից ներկայացված պատգամավորը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---