Fitch. Ադրբեջանի վարկային վարկանիշն` «աղբային», ՀՆԱ-ի կրճատումը` 3.3%![]() 27 փետրվարի 2016 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը որոշում է կայացրել նվազեցնել Ադրբեջանի վարկային վարկանիշը` «BBB-»-ից մինչև «աղբային» «BB+», հայտնում է Tert.am-ը Bloomberg գործակալության վրա հղումով: «Նավթի ցածր գներն էապես վատացրել են երկրի ֆինանսական դրությունը»,- նշել են գործակալության վերլուծաբանները: Փետրվարին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ նավթի միջազգային գների անկման պատճառով իր երկրում ստեղծված տնտեսական խորը ճգնաժամի վերջը չի տեսնում: Փետրվարի 16-ին ամերիկյան նավթային հսկա Exxon Mobil ընկերությունը փակեց իր ներկայացուցչության գրասենյակը Ադրբեջանում: Վերլուծաբանների խոսքով՝ վարկանիշի նվազման մասին որոշման վրա ազդել է երկրի իշխանությունների` ծախսերը և եկամուտները համակարգելու անկարողությունը` նավթի գների ավելի ցածր կոնյունկտուրային ֆոնին, ինչը կարող է լրացուցիչ բացասական վարկանշային գործողություն առաջացնել: Գործակալության ներկայացուցիչները կանխատեսել են նաև 2016 թվականին Ադրբեջանի ՀՆԱ-ի կրճատում 3.3%-ով։ Ավելի վաղ Raiffeisen Bank International-ի վերլուծաբանները հայտարարել էին, որ Fitch միջազգային վարկանշային գործակալությունը փետրվարի 26-ին պլանային կարգով կվերանայի Ադրբեջանի վարկային վարկանիշը և կարող է այն իջեցնել մեկ մակարդակով՝ մինչև «աղբային» մակարդակի։ Փետրվարի սկզբին մեկ այլ միջազգային վարկանշային գործակալություն՝ Moody’s-ը, նվազեցրել է երկրի վարկանիշը մեկ մակարդակով՝ ներդրումայինից ցածր մակարդակի՝ «Ba1»-ի, իսկ դրանից օրեր առաջ նվազեցվել է Ադրբեջանի սուվերեն վարկանիշը S&P վարկանշային գործակալության կողմից՝ «BBB-»-ից մինչև «BB+»։Գործակալությունների որոշումը երկրի տնտեսության համար նավթի գների անկման բացասական հետևանքների արձագանքն է: Ադրբեջանի տնտեսության մեջ ոչ նավթային հատվածն ընդամենը 2,3% է կազմում: Դա նշանակում է, որ մանաթի սրընթաց արժեզրկումից հետո տարիներ կպահանջվեն, որպեսզի Ադրբեջանը կարողանա համաշխարհային շուկա արտահանել ոչ նավթային սեկտորի ապրանքներ: Ուստի երկրում մեծ է լինելու ներմուծվող ապրանքների պահանջարկը, իսկ դա գործունեության լայն դաշտ է ստեղծում մաքսանենգների և ընդհատակյա առևտրի համար, գրում է պարբերականը: ![]() ![]() Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |