Այսօր Ստամբուլում տեղի կունենա Հրանտ Դինքի թաղման արարողությունը

PanARMENIAN.Net - Այսօր Ստամբուլում տեղի կունենա Հրանտ Դինքի թաղման արարողությունը: Այդ կապակցությամբ քաղաքում ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ: «Ագոս» թերթի խմբագրության առջեւ հավաքվել են հարյուրավոր մարդիկ: Ակնկալվում է, որ հազարավոր մարդիկ կմասնակցեն նախատեսվող բազմակիլոմետրանոց լռության երթին «Ագոս» թերթի խմբագրությունից մինչեւ Հայկական եկեղեցի: Հրանտ Դինքի հարազատները խնդրել են չվերածել թաղումը բողոքի ցույցի: Կբարձրացվի միայն մեկ պաստառ` «ՄԵնք բոլորս Հրանտ ենք, մենք բոլորս հայ ենք»:



Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը գնդակահարվեց հունվարի 19-ին Ստամբուլի կենտրոնում իր խմբագրությունից դուրս գալիս: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որը խոստովանել է իր հանցանքը, եւ Յասին Հայալին, որը խոստովանել է, որ հրահրել եւ կազմակերպել է սպանությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---