ԻՊ-ում կանանց գումարտակ է ստեղծվել

ԻՊ-ում կանանց գումարտակ է ստեղծվել

PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին հայտարարել է կանանց գումարտակի կազմավորման մասին, որի հրամանատարը ևս կին է: Այդ մասին փետրվարի 29-ին հայտնել է Lenta.ru-ն Al Arabia-ի վրա հղումով:

Ահաբեկիչ Նադա ալ Քաթանին ղեկավարելու է գումարտակը, որի կազմում միայն կանայաք կլինեն: Նրա ջոկատը տեղակայվելու է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ Հասակա քաղաքում:

Ալ Բաղդադին հանդիպել է Ալ Քաթանիի հետ երկու անգամ` ԻՊ կազմի մեջ մտնող տարեբր խմբավորումների առաջնորդների հետ խորհրդակցությունների ժամանակ: Ըստ պարբերականի աղբյուրի, նա «ուժեղ բնավորություն ունեցող կին է»: Նադա ալ Քաթանին միացել է խմբավորմանն ու հավատարմության երդում է տվել ԻՊ-ին 2013-ին: Twitter-ում իր գրառումներում նա կոչ է արել կանանց համալրել ԻՊ շարքերը, ինչպես նաև մտադրություն էր հայտնել մահապատ ահաբեկիչ դառնալ:

Սիրիական պատերազմի ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հաջողվեց մեծ տարածքներ գրավել ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում: 2015-ի ավարտին խմբավորումը հայտարարեց Սիրիայի ավելի քան 70 տոկոսը գրավելու մասին, իսկ գրոհայինների ընդհանուր քանակը մոտ 60 հազար է: Ըստ բրիտանական MI6-ի, միայն 2015-ին ԻՊ գրոհայիններին է միացել Միացյալ Թագավորության քաղաքացի առնվազն 60 կին: Հայտնի է նաև, որ ԻՊ շարքերում կանայք են կռվում Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից, եվրոպական այլ պետություններից, ինչպես նաև ԽՍՀՄ նախկին երկրներից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---