2016-ի փետրվարին Անթալիա է այցելել 55 ռուս զբոսաշրջիկ 2015-ի փետրվարին՝ 8.307-ի դիմաց

2016-ի փետրվարին Անթալիա է այցելել 55 ռուս զբոսաշրջիկ 2015-ի փետրվարին՝ 8.307-ի դիմաց

PanARMENIAN.Net - Թուրքիայի օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո երկու երկրի հարաբերություններում առաջացած լարվածության ֆոնին Թուրքիան զգալի վնասներ է կրում հատկապես զբոսաշրջության ոլորտում:

Ռուսական պատժամիջոցները Թուրքիայի համար մտահոգիչ հետևանքներ են ունենում: Խոսքը վերաբերում է հատկապես երկրի ամենահայտնի տուրիստական կենտրոնին` Անթալիային:

Ըստ CNNTurk-ի՝ 2016-ի փետրվար ամսին Անթալիա է մեկնել ընդամենը 55 ռուս զբոսաշրջիկ: Եվ սա այն դեպքում, երբ 2015-ի նույն ժամանակահատվածում ռուս զբոսաշրջիկների թիվը կազմել էր 8.307, գրում է Ermenihaber.am-ը:

Հայտնի տուրիստական կենտրոնը 2016-ի հունվար ամսին ընդհանուր առմամբ արձանագրել է զբոսաշրջիկների թվի 30 տոկոսանոց անկում, իսկ փետրվարին անկումը հասել է 39 տոկոսի:

Նախկինում Անթալիա հանգստի էր մեկնում տարեկան մոտ 3.5 մլն ռուս զբոսաշրջիկ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---