Ամռանը Երևանն ավելի շատ համակցող չվերթներ կունենա. Հայտնի են ավիատոմսերի գները հունիս և հուլիս ամիսների համար

Ամռանը Երևանն ավելի շատ համակցող չվերթներ կունենա. Հայտնի են ավիատոմսերի գները  հունիս և հուլիս ամիսների համար

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա ամռանը Երևանն ավելի շատ համակցող չվերթներ կունենա, քանի որ Երևան չվերթներ իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացրել են իրենց չվերթների հաճախականությունները և ուղղությունները: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը կատարել է ավիաընկերությունների կողմից առաջարկվող երկկողմ ավիատոմսերի հունիս - հուլիս ամիսների համար գների ուսումնասիրություն, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ստորև ներկայացված են հանգստի և գործնական այցերի առավել պահանջված ուղղությունների երկկողմանի տոմսերի արժեքները 2016թ. հունիս և հուլիս ամիսների համար:

Հունիսին դեպի Մոսկվա չվերթի արժեքը կլինի $187.00, կամ 91 880.00 դրամ, Դուբայ` $262.00 կամ 128 300 դրամ, Պրահա` $262.00 (128 300 դրամ), Աթենք` $271.00 (133 150 դրամ), Հռոմ` $300.00 (147 400 դրամ), Վիեննա` $304.00 ( 149 400), Փարիզ` $355.00 ( 174 400 դրամ), Լոնդոն` $378.00 (185 730), Բարսելոնա` $431.00 ( 211 770) , Նյու Յորք` $509.00 (250 100), Պեկին` $568.00 (280 000 դրամ), Լոս Անջելես` $788.00 (387 200 դրամ):

Հուլիսին դեպի Մոսկվա չվերթի արժեքը կլինի $187.00, կամ 91 880 դրամ, Դուբայ` $262.00 կամ 128 730 դրամ, Պրահա` $262.00 (128 300), Աթենք` $278.00 (136 600), Հռոմ` $319.00 (156 740), Վիեննա` $301.00 (147 900.00), Փարիզ` $373.00 (183 270), Լոնդոն` $374.00 (183 770), Բարսելոնա` $432.00 (212 260), Նյու Յորք` $585.00 (287 450), Պեկին` $610.00 (299 700), Լոս Անջելես`$861.00 (423 000):

Կարդացեք նաև՝ «Զվարթնո՞ց», Թբիլիսի՞, թե՞ Քութաիսի. Հայկական երկնքի վրացական այլընտրանքը

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---