Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանը 2-րդն է Համաշխարհային մտավոր խաղերում 5 տուրից հետո![]() 3 մարտի 2016 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Հուան Ցյան քաղաքում մարտի 3-ին ավարտվել է Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակւմ անցկացվող շախմատի մրցաշարը: ՀԱՕԿ լրատվության բաժին Արագ և կայծակնային մրցաշարերից հետո գրոսմայստերները մրցել են բասկյան մրցաձևում: 5 տուրից հետո շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը հավաքելով 4,5 միավոր զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ 3,5 միավորով 14-րդ տեղում է: Կանանց մրցաշարում Լիլիթ Մկրտչյանը հավաքած 5 միավորով 2-րդ տեղում է: Լիլիթ Մկրտչյանը հայ շախմատիստուհի է, կանանց գրոսմայստեր (1998) և միջազգային վարպետ (2003), Հայաստանի կանանց հավաքականի անդամ։ 2003-ին Հայաստանի ազգային հավաքականի կազմում հաղթել է Բուլղարիայում կայացած Եվրոպայի թիմային առաջնությունում։ 2002-ին Վառնայում և 2009-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունների արծաթե մեդալակիր է: Հայաստանի քառակի չեմպիոն է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |