ԵԱՀԿ ՄԽ-ն մեկնել է Ղարաբաղ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը հինգշաբթի Երեւանից ժամանել են Ստեփանակերտ: Լեռնային Ղարաբաղ այցի շրջանակներում նախատեսվում է համանախագահների հանդիպումը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Նախագահի հետ հանդիպման ավարտին միջնորդները կհանդիպեն լրագրողների հետ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---