Ռուսաստանում կբացվի «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը 9 մարտի 2016 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Ռուսաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով քաղաքակրթական ցուցահանդեսը: Առաջին անգամ ռուս հանրությանը կներկայացվեն հայաստանյան առաջատար թանգարանների եզակի ցուցանմուշներ: Կներկայացվի ավելի քան 160 ցուցանմուշ` Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարաններից և Մատենադարանից: Ինչպես հայտնում է «Կուլտուրա» հեռուստաալիքի կայքը, ցուցահանդեսի մոնտաժը մոտենում է ավարտին: Այս փուլում Մատենադարանի մասնագետները Ռուսաստանի պատմության թանգարանի աշխատակիցներին են հանձնում Մատենադարանի 25 արժեքավոր ցուցանմուշ: Հիմնականում դրանք հին ձեռագրեր են, որոնք ստեղծվել են հազարամյակների ընթացքում, իսկ ամենահին նմուշը թվագրվում է VII դարով: Հայաստանի պատմության թանգարանից բերված նմուշներն արդեն զբաղեցրել են իրենց տեղերը: Ամենաարժեքավորը մ.թ.ա XXII դարի արծաթե գավաթն է: Աշխարհում այդպիսիք եզակի են, այն զարդարված է մի քանի շարք պատկերներով, որտեղ ներկայացված է թագավորի կյանքը, որի անունը հայտնի չէ: Սյուժեները դասական են` որս, պատերազմ, խրախճանք, զոհաբերություն: «Սա եզակի և շատ ինֆորմատիվ իր է: Նույնիսկ ըստ պատկերված զենքի քանակի կարելի է տիպերի դասակարգում անցկացնել, քանի որ պատկերները շատ հստակ են»,-ասել է ՌԴ Պատմության թանգարանի հնագիտական հուշարձանների բաժնի վարիչ Ալեքսանդր Մոշինսկին: Հայաստանի պատմության թանգարանից Մոսկվայում կցուցադրվեն կուռքերի արձանիկներ, մ.թ.ա II դարի Աֆրոդիտե աստվածուհու մարմարե արձանը: Վահանը, սաղավարտը ներսից և դրսից զարդարված են Ուրարտուի թագավորներին հատուկ պատկերներով և գրություններով: Ցուցադրության հայեցակարգին համապատասխան հրատարակվել է նաև ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, իսկ առանձին բաժնով` Հայոց ցեղասպանության թեման: «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը կբացեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին՝ երկու երկրների nախագահների մասնակցությամբ: Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 13-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |