Պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը Եվրոպային 4 մլն բարել նավթ է վաճառել10 մարտի 2016 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Հունվարին պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը Եվրոպային 4 մլն բարել նավթ է վաճառել, հայտնում է Reuters-ն Իրանի պաշտոնական աղբյուրների և ծովային բեռնափոխադրումների տվյալների վրա հղումով: Ըստ գործակալության, գնորդների թվում են ֆրանսիական Total-ը, իսպանական Cepsa-ն և ռուսական Litasco-ն, որը «Լուքօյլի» թրեյդինգային ստորաբաժանումն է: Իրանական նավթով առաջին տանկերը Եվրոպա է ժամանել մարտի 6-ին: Այն բեռնաթափվելու է իսպանական Ալխեսիրաս նավահանգստում: Ըստ Bloomberg-ի, այս տարի տեղի նավթավերամշակման գործարանը մինչև ամսվա վերջ նավթի ևս 8 առաքում ունի Իրանից, հայտնում է ՌԲԿ-ն: Տարեսկզբից դեպի Եվրոպա նավթի առաքման ծավալները 5 օրվա ընթացքում համարժեք են եղել մինչպատժամիջոցային մակարդակին, երբ ամեն օր գնվում էր մինչև 800 բարել նավթ, հիշեցրել է Reuters-ը: Ըստ գործակալության, նախկին խոշոր հաճախորդների մի մասը` Shell, Eni, Hellenic Petroleum, Vitol, Glencore և Trafigura, դեռ չի վերսկսել գնումները: Համեմատության համար` ասիական շուկայում իրանական նավթի գնումները փետրվարին աճել են օրական 100-200 հազար բարելով: Որպես հիմնական խոչընդոտ եվրոպական ուղղությամբ ակտիվանալու համար գործակալությունը նշել է դոլարով արժութային գործողությունների սահմանափակ քանակը, ոչ դոլարային վաճառքների հստակ մեխանիզմի բացակայությունը: Մարտի 7-ին Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Թայեբնիան հայտարարել է, որ առաջիկայում երկիրը կհասցնի նավթի վաճառքը մինչև օրական 2 մլն բարելի: Ըստ շվեյցարական Petro-Logistics-ի, ընթացիկ տարվա փետրվարին Իրանն արտահանել է օրական մոտ 1,4 մլն բարել նավթ, ինչն արդեն 350 հազարով ավելի է 2015-ի օրական մակարդակից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանը հրաժարվել է սառեցնել նավթի արդյունահանումը: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ տրամաբանական չեն համարում նավթի արդյունահանման մակարդակի սահմանափակումը, որի վերաբերյալ փետրվարի 16-ին համաձայնության են եկել Դոհայում ՌԴ և ՕՊԵԿ 3 երկրի ներկայացուցիչները: Ըստ պաշտոնյաների, որոնք պատասխանատու են ՕՊԵԿ-ի հետ Իրանի փոխգործակցության համար, երկրներից շատերը ավելացրել են նավթի արդյունահանման մակարդակն այն ժամանակ, երբ Թեհրանը Արևմուտքի պատժամիջոցների տակ էր: Այժմ, երբ այդ պատժամիջոցները չեղարկվել են, արդեն Իրանն է մտադիր ավելացնել արդյունահանման մակարդակը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Ազատություն»․ Ազատամուտից Ղազախ հատվածում ուժեղացված հսկողություն է՝ ենթադրյալ հայ-ադրբեջանական հանդիպումն է Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են |