Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կարող է ստորագրվել փետրվարին

PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցման նախագծի իրագործման մեկնարկի մասին ամփոփիչ միջպետական համաձայնագիրն ենթադրաբար կստորագրվի փետրվարին: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի տրանսպորտի նախարարությույնն, այն լիովին պատրաստ է փաստաթղթի ստորագրմանը: Ստորագրման մասին հրահանգը կստացվի Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահներից: Հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարին Վրաստանում, նախատեսվում է ստորագրել շրջանակային համաձայնագիրը, վարկային եւ պայմանների մասին պայմանագրերը: Նախարարությունում նշել են, որ հունվարի 24-ին Բաքվում ավարտված Վրաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպմանը համաձայնեցվել են Վրաստանին տրամադրվող վարկի գումարն ու հատկացման կարգը: Այսպես, Միջազգային բանկի գծով Ադրբեջանը «Մարաբդա-Կարս երկաթուղի» ՍՊԸ-ին կհատկացնի 200 մլն դոլարի վարկ 1 տոկոս տոկոսադրույքով 25 տարի ժամկետով: Վարկը Վրաստանին կտրամադրվի առանց պետական երաշխավորման: 98-կիլոմետրանոց վրացական հատվածի շինարարությունը կսկսվի մինչեւ այս տարվա հուլիս: Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու նախնական արժեքը կազմում է 420 մլն դոլար, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---