Սիրիական ընդդիմությունը պատրաստ է մասնակցել Ժնևի բանակցություններին12 մարտի 2016 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմության բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեն հայտարարել է, որ կմասնակցի մարտի 14-ին Ժնևում նախատեսված բանակցություններին: Կոմիտեն նախապայմանները չի նշել, ընդգծել է միջազգային չափանիշների պահպանման անհրաժեշտությունը: Սիրիայի կառավարությունն առայժմ պաշտոնապես չի հաստատել ռուսական կողմի տեղեկությունները, որ Ասադի ներկայացուցիչները նույնպես կմասնակցեն բանակցություններին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Փետրվարի 25-ին հայտնի է դարձել, որ սիրիայի ընդդիմությունը հաստատել է, որ պատրաստ է պահպանել ժամանակավոր հրադադարի ռեժիմը 2 շաբաթվա ընթացքում: Ավելի վաղ Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միկդադը հայտարարել էր, որ Դամասկոսը «ռուս գործընկերների հետ համապարփակ խորհրդակցություններից հետո» որոշել է դադարեցնել մարտական գործողությունները ՌԴ և ԱՄՆ հետ պայմանավորվածությունների համաձայն: Սիրիայի ազատ բանակում բարձրաստիճան աղբյուրն իր հերթին հայտնել է, որ դեռևոս որոշված չէ` Սիրիայի ազատ բանակի ջոկատները կմիանան հրադադարի ռեժիմին, թե ոչ: Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը երկու կողմի անունից համատեղ հայտարարություն է տարածել, որ կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ է մտնելու տեղական ժամանակով փետրվարի 27-ի կեսգիշերին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերելու է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա: Կարդացեք նաև՝ Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ Թուրքիան խախտում է հրադադարը Եվրոպայում ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարն առաջարկում է Սիրիան մասնատել Հարավսլավիայի օրինակով Հղումներ թեմայով. Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | Նորագյուղի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է Հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով Ամերիկահայ գործարարը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար WITSA-ի մրցանակ է ստացել Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով Ցուցուլյան․ «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար Նա նաև ասել է, որ վնասների չափի մասին դեռ վաղ է խոսել Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը՝ Բուենոս Այրեսի միջազգային փառատոնի «Լավագույն լայնամետրաժ ֆիլմ» Մրցանակը, ֆիլմի հեղինակի անունից, ստացել է դեսպանը |