ԶԼՄ-ներ. Իրաքյան Թազա քաղաքը քիմիական գրոհի է ենթարկվել ԻՊ կողմից12 մարտի 2016 - 10:57 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրկին գնդակոծել են Իրաքի Քիրքուկ գավառում գտնվող Թազա քաղաքը` կիրառելով թունավոր քիմիական նյութերով լցոնված հրթիռներ: Այդ մասին հայտնել է արաբական «Ալ Սումարիա» հեռուստաալիքը շիաների «Ալ հաիշիդ աշ շահաբի» աշխարհազորի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ալ Հուսեյնիի վրա հղումով: «Թազայի հարավային մասը հարձակման է ենթարկվել ԻՊ կողմից, որի ժամանակ ահաբեկիչները Քասբ Ալ Բաշիրից երկու հրթիռ են արձակել, որոնք լցոնված են թունավոր նյութերով»,-մեջբերում է Ալ Հուսեյնին հեռուստաալիքը: Նա պահանջել է պաշտոնական իշխանություններից օգնել ապահովել հակաօդային պաշտպանությունը և կոչ է արել միավորել ուժերն ազատագրելու համար Ալ Բաշիրի և շրջակա գյուղերը: Իրաքի խորհրդարանի Մարդու իրավունքների կոմիտեի ղեկավար Արշադ ալ Սալհին հայտնել է Թազա քաղաքում երեխայի մահվան առաջին դեպքի մասին` քլորով թունավորվելու արդյունքում: Մարտի 10-ին մարդու իրավունքների բարձրագույն խորհուրդը հայտնել է 409 տուժածի մասին ահաբեկիչների քիմիական գրոհի արդյունքում: Թազայի բնակիչները միջին ու ծանր վերքեր են ստացել: Բոլորը ստացել են շնչուղիների վնասվածքներ, հայտնում է արաբական հեռուստաալիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետությունն» առանձին ստորաբաժանում է ստեղծել, որն ակտիվորեն զբաղվում է քիմիական զենքի մշակմամբ, հետազոտություններ և փորձեր է անցկացնում Իրաքի, Սիրիայի և այլ երկրների գիտնականների ներգրավմամբ: ԻՊ-ն գրավել է քիմիական զենքի արտադրության իրաքյան «Ալ Մուտանա» գործարանը, որտեղ Սադդամի ռեժիմը 1980-ականներին մեծ քանակությամբ թունավոր գազ էր արտադրում, այդ թվում զարին: Ըստ ԿՀՎ տվյալների, Պարսից ծոցում առաջին պատերազմից հետո 1991 թ. գործարանը դադարեցրեց քիմզենքի արտադրությունը, սակայն պահեստներում դեռ բավարար քանակով թունաքիմիկատներ են պահվում: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | Նորագյուղի վերակառուցման նախագծի ամփոփ հայեցակարգ-կոնցեպտն արդեն պատրաստ է Հայեցակարգ-կոնցեպտը քննարկվել է կառավարության մակարդակով Ամերիկահայ գործարարը քաղցկեղի դեմ նոր դեղամիջոց ստեղծելու համար WITSA-ի մրցանակ է ստացել Նրա հիմնադրած և ղեկավարած ընկերությունը՝ «Ագենուս Բիո»-ն, զբաղվում է քաղցկեղի բուժման աշխատանքներով Ցուցուլյան․ «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար Նա նաև ասել է, որ վնասների չափի մասին դեռ վաղ է խոսել Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը՝ Բուենոս Այրեսի միջազգային փառատոնի «Լավագույն լայնամետրաժ ֆիլմ» Մրցանակը, ֆիլմի հեղինակի անունից, ստացել է դեսպանը |