Զեկույց. Հայաստանն աշխարհի ամենաթեթև հարկային բեռով 20 երկրներից է14 մարտի 2016 - 13:17 AMT PanARMENIAN.Net - PricewaterhouseCoopers ընկերությունը հրապարակել է 2016 թվականի Paying Taxes (Մուծելով հարկերը) զեկույցը և դրա հիման վրա կառուցվող վարկանիշային աղյուսակը: Նրանք ներառում են միջին հարկային բեռի, հարկային վճարումների քանակի ու դրանց վրա ծախսվող ժամանակի ցուցանիշները: 1849 թվականին հիմնադրված PricewaterhouseCoopers բրիտանական ընկերությունն աուդիտով և կոնսալտինգով զվաղվող աշխարհում խոշորագույն ընկերությունն է: 2015 թվականին ընկերության հասույթը կազմել է $35.4 մլրդ: Ըստ զեկույցի, միջին հարկային բեռը Հայաստանում կազմում է 19.9%, Հայաստանը ցուցանիշով աշխարհում 17-րդն է: Հետխորհրդային միակ երկիրը, որտեղ հարկային բեռն ավելի թեթև է, քան Հայաստանում, Վրաստանն է: Այնտեղ հարկային բեռը կազմում է միջինում 16.4%, տվյալ ցուցանիշով հարևան երկիրն աշխարհում 13-րդ հորիզոնականում է: Ադրբեջանում միջին հարկային բեռը կազմում է 39.8%: Ցածր հարկային բեռին զուգահեռ, սակայն, Հայաստանում ու Վրաստանում հարկային պարտավորությունները կատարելը չափազանց շատ ժամանակ է խլում: Հայաստանում դա կտևի 313, Վրաստանում՝ 362 ժամ, երկրները համապատասխանաբար վերջից 43-րդ ու 29-րդ հորիզոնականներում են: Իրավիճակն անհամեմատ ավելի լավ է Ադրբեջանում, որտեղ հարկային պարտավորությունները կատարելու համար ծախսվում է 195 ժամ: Ցուցանիշով համաշխարհային առաջատարներն են Արաբական միացյալ էմիրությունները, Քաթարը և Լյուքսեմբուրգը, որտեղ գործընթացը կպահանջի տարեկան համապատասխանաբար 12, 41 և 52 ժամ: Հետխորհրդային երկրներից ցուցանիշով առաջատարն Էստոնիան է՝ այնտեղ գործընթացը կխլի տարեկան 81 ժամ: Հայաստանում բիզնեսը տարեկան կատարում է 10 տարբեր մուծումներ, Վրաստանում՝ 5, Ադրբեջանում՝ 7 մուծում: Վերոնշյալ երեք ցուցանիշների հանրագումարով Վրաստանը գտնվում է վարկանիշի 40-րդ, Հայաստանը՝41-րդ հորիզոնականում: Տարածաշրջանի առաջատարն Ադրբեջանն է՝ 34-րդ հորիզոնական: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |